14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ուղևորները բողոքում են. երթուղայինների համարի փոփոխության մասին անտեղյակ են

Երևանյան որոշ երթուղիների միկրոավտոբուսների համարները փոփոխվել են: Օրինակ՝ 96 համարի միկրոավտուբուսը դարձել է 62, 111-ը՝ 11, 124-ը՝ 50 և այլն: Երևանցիների մոտ սա խուճապ է առաջացրել: Henaran.am-ի խմբագրություն զանգահարած քաղաքացիներից մեկը պատմեց, որ ինքը երեկ ականատես է եղել, թե ինչպես մի քանի հոգի տասը րոպեի ընթացքում սխալ միկրոավտոբուս են բարձրացել: Բողոքում են նաև սիրիահայերը, ովքեր նոր են ժամանել Երևան: Նրանց խոսքով՝ իրենք դժվարությամբ կարողացել էին սովորել համարները, սակայն հիմա այս փոփոխությունների պատճառով անընդհատ սխալ միկրոավտոբուս են նստում:

Այս կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ բաժնի պետ Արթուր Գևորգյանն ասաց, որ այսօր քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարական է տվել տրանսպորտի վարչությանը կազմել փոոխության ենթարկված երթուղիների ցանկը: Վաղն իսկ  հաղորդագրություն է տարածվելու, և ուղևորները գոնե տեղյակ կլինեն կատարված փոփոխությունների մասին:

Նշենք, որ վերջերս հայտարարվել էր երթուղիների մրցույթ և, Գևորգյանի խոսքով՝ քաղաքում գործելու է թվով 76 միկրոավտոբուս,  որի պատճառով են կատարվել փոփոխությունները:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ