Էթիկայի դասեր “բանդա”-ի դատավարությանը /վիդեո/
Մինչ կմեկնարկեր “Բանդա”-ի գործով դատական նիստը, դահլիճում հավաքված լրագրողները դժգոհեցին պայմաններից: Դատական կարգադրիչները հորդորում էին զբաղեցնել երրորդ-չորրորդ շարքերի նստարանները, քանի որ առաջին շարքերում տուժողներն ու ոստիկաններն պիտի ետղ զբաղցենեին: Հատկապես դժգոհում էին հեռուսալրագորղները, քանի որ “հեռվից ձայնը խոտանով է ձայնագրվում”: “Դատարանն է այդպես որոշել, չենք կարող այլ բան անել”,-ասացին կարգադրիչները:
Henaran.am-ի հարցմանը ի պատասխան դատական դեպարտամենտի մամլո խոսնակ Արսեն Բաբայանն ասաց, որ ՀՀ օրենսդրությունը դատական նիստերը լուսաբանելու համար առանձին պայմաններ չի ստեղծում:
Իսկ ընդհանրապես այսօրվա նիստում, դատավոր Մխիթար Պապոյանի դիտարկմամբ էթիկայի պակաս կար: Մեղադրյալների պաշտպանները հաճախ ընդհատում էին դատավորին, եւ Պապոյանի նյարդերը տեղի տվեցին: Վերջինս ստիպված էր բացատրել կարգը: Հիշեցնենք, որ նա սանկցիա կիրառեց ամբաստանյալ Դավիթ Գալստյանի նկատմամբ, նրան 36 ժամով զրկելով նիստին մասնակցելու իրավունքից:
Դատավորի էթիկայի դասերը տեսանյութում: