26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սպա Արտակ Նազարյանն ինքնասպանություն չի գործել. փաստաբան

Չնայած բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայող զինծառայող Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնելու մեջ մեղադրվում են 5 հոգի, սակայն նրանք չեն կարող մեղադրվել, քանի որ ինքնասպանություն չի եղել: Ըստ այդմ հարկավոր է նոր քրգործ` սպանության հատկանիշներով:

Այսօր Արտակի քույրը` Ծովինար Նազարյանը, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը, փաստաբան Մուշեղ Շուշանյանը խոսեցին վերոնշյալ դատավարական խախտումների մասին:

Մարտիրոսյանի խոսքով՝ նախաքննությունն ապացուցված է համարել, որ Արտակ Նազարյանը հենակետ բարձրանալուց 120 փամփուշտ է ստացել,  դեպքից հետո 120  փափուշտները եղել են տեղում, այսինքն՝  հենց իրենց ապացույցներով Արտակ Նազարյանը չէր կարող կրակել իր վրա եւ ինքնասպան լինել: Բացի դա Արտակ Նազարյանի զենքի վրա մատնահետքեր չեն հայտնաբերվել:  Փաստաբանը հավելեց, որ տեղի է  ունեցել համակարգային հանցագործություն, եւ եթե այս պահին բացահայտվի հանցագործությունը, 20-30 իրավական համակարգի պաշտոնյաներ պետք է կրեն քրեական պատասխանատվություն:

Նշենք, որ սպա Արտակ Նազարյանը մահացել է 2010թ. հուլիսի վերջին, ծառայության վայրում՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված ՛՛Մեհրաբներ՛՛ զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում, որի ավագն էր: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության կատարած նախաքննությունն ավարտվել է եւ գործը դատարան է մտել որպես ՛՛ինքնասպանության դրդում՛՛: Սակայն փաստաբանները ստահեցնում են, որ Նազարյանը սպանվել է, իսկ նախաքննությունը կատարվել է հանցավոր թերություններով՝ ընդհուպ մինչեւ ապացույցների ոչնչացում եւ կեղծում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ