Միջնորդություններ “բանդա”-ի դատական նիստում, մի մասը բավարարվեց /լրացված//վիդեո/
Հոկտեմբերի 29-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանում շարունակվեց հայտնի“բանդայի” գործի դատավարությունը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի Արտուշ Հակոբյանը (“Սուրիկի լավաշ”-ի սեփականատիրոջ որդին), Դավիթ Գալստյանը, Սամվել Դավթյանը, Արման Դալլաքյանը, Արթուր Մանուկյանն ու Քյարամ Ամոյանը մեղադրվում են մի շարք պաշտոնյաների առանձնատների վրա ավազակային հարձակումներ կատարելու մեջ:
Նախորդ նիստը հետաձգվել էր, քանի որ մեղադրյալների փաստաբաններից մեկը առանց տեղյակ պահելու ընդմիջումից հետո հեռացել էր:
12.16.-Դատավոր Մխիթար Պապոյանը դիմելով ամբաստանյալներին ասաց, որ ուշադրությունը չդարձնեն դահլիճում նստածներին: “Դուք նայում եք հարազատներին, ու չեք լսում իմ հարցերը, եթե շարունակվի այսպես, դուրս կհրավիրեմ բոլորին”,-ասաց Պապոյանը:
12.24-Մեղադրյալները ստացել են իրենց իրավունքների եւ պարտականությունների հուշաթերթիկները.բոլորը կարդացել են եւ ըստ նրանց հասկանալի է: Դատավորը մեկ անգամ եւս հրապարակեց հուշաթերթի բովանդակությունը:
12.27-Տուժողներից երկուսը չեն ստացել իրենց իրավունքների եւ պարտականությունների հուշաթերթը: Երբ դատավորը ցույց տվեց փոստային բաժանմունքի տեղեկանքը՝ ստացված լինելու մասին, նրանք ասացին. “Գուցե ստացել եք, բայց չենք ընկալել ինչ է”: Միայն Նապոլեոն Ազիզյանի ներկայացուցիչն է ստացել այն: Դատավորը հրապարակեց նաեւ տուժողների իրավունքներն ու պարտականությունները:
12.41-Փաստաբանները ներկայացրին միջնորդություններ մեղադրյալներ Սամվել Դավթյանին, Քյարամ Ամոյանի, Դավիթ Գալստյանի, Արտուշ Հակոբյանի հեռախոսազանգերի եւ տեսակցությունների արգելանքը վերացնելու համար: Դատարանը բավարարեց բոլոր միջնորդությունները եւ հայտարարեց, որ դատական նիստից հետո կուղարկի համապատասխան գրություն:
13.00-Արտուշ Հակոբյանի փաստաբան միջնորդեց բջջային օպերատորներից ստանալ իր վստահորդի հեռախոսազանգերի վերծանումը:
13.30-Սամվել Դավթյանի պաշտպանը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ նշանակել բժշկակակն փորձաքննություն, քանի որ վերջինս հոգեկան հիվանդությամբ է տառապում, եւ նախաքննական մարմինը հարցում է արել միայն “Ավան” հոգեբուժարանից: Սրան առարկեց դատախազը: Դատավոր Մխիթար Պապոյանն անցավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Այն կհրապարակվի ժամը 14.00-ին:
14.22 -Դատավոր Պապոյանը բավարարեց միջնորդությունը, եւ Սամվել Դավթյանի նկատմամբ նշանակեց ամբուլատոր դատա-բժշկակակն փորձաքննություն:
14.38-Սամվել Դավթյանի պաշտպանը ավարտեց ներկայացրնել երկրորդ միջնորդությունը՝ կրկնակի բժշկական փորձաքննություն իրականցնելու: Ըստ նրա, իր պաշպանյալի նկատմամբ բռնություններ են կիրառել: Պաշտպան Արսենյանը նշեց, որ բոլորն էլ կտտանքների են ենթարկվել: Մեղադրյալ Քյարամ Ամոյանը դատարանում հայտարարեց, որ իրեն ծեծել են, մատները կոտրատել եւ ցուցմունք կորզել; Բողոքները հաշվի չեն առնվել: Դատարանի հետաձգեց միջնորդության քննարկումը՝ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու համար:
14.43.-Դատավոր Մխիթար Պապոյանը դատական կողմերից փորձեց պարզել, տուժողների մի մասի բացակայությունը կխանգարի գործի քննությանը: Դատախազի կարծիքով, չի խանգարի: Դատարանը շարունակեց դատաքննությունը: