06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱԿ առաջնորդն աջուձախ ժպտաց, բայց լռեց /վիդեո/

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր հարգանքի տուրք մատուցեց  1999 թ. հոկտեմբերի 27-ի նահատակներին:

Պանթեոնում նա ծաղիկներ դրեց Կարեն Դեմիրճյանի հուշաքարին եւ ՀԱԿ խմբակցության պատգամավորների եւ ՀԱԿ-ի համակիրների հետ առանձնացավ; Քննարկում էին աշխարհա-քաղաքական եւ ներքաղաքական հարցեր, թե Մեղրիում ի՞նչ միրգ է լավ աճում կամ ինչ է սպասվելու:

Henaran.am-ը դիմեց առաջին նախագահին՝ խնդրելով պատասխանել մի քանի հարցի: Սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանը ժպտալով սիրալիր հրաժարվեց: Քաղաքացիների հետ շփվելուց, մոտ մեկուկես ժամ մնալով պանթեոնում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը գնաց:

Ի դեպ, պանթեոնում էր նաեւ Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը ՀԱԿ առաջնորդի Պանթեոն մտնելուց հետո՝ անմիջապես   սուսուփուս  հեռացավ:

Ահա թե ինչ է արձանագրել Henaran.am-ի տեսախցիկը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ