15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սիրիայում 99 մարդ է սպանվել մեկ օրում` հրադադարի պայմաններում

Հոկտեմբերի 29-ին` սիրիական իշխանությունների եւ ապստամբների միջեւ կնքված հրադադարից  3 օր հետո, առնվազն 99 մարդ է սպանվել, հաղորդում է  “AFP”-ը:

Իրավապաշտպանների տվյալներով` նրանցից 35-ը կառավարական բանակի զինովորներ են, 34-ը` ապստամբներ, 30-ը` խաղաղ բնակիչներ, որոնց մեծ մասն սպանվել է կառավարական ավիացիայի հարվածներից` Իդլիբ նահանգի գյուղերից մեկում:

Նոր զոհերի մասին տվյալներ Սիրիայից ստացվում են գրեթե ամե օր` չնայած այն փաստին, որ կողմերը հոկտեմբերի 26-29-ը եռօրյա հրադադարի համաձայնություն էին կնքել` մուսուլմանական Քուրբան-բայրամ տոնն անցկացնելու համար: Հրադադարի համաձայնությունը կնքվել էր Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Լահդար Բրահիմիի միջնորդությամբ: Սակայն 2 կողմներն էլ սկսեցին հրադադարը խախտել այն կնքելու առաջին իսկ ժամերին:

Զինված հակամարտությունը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կողմակիցների եւ նրա հակառակորդների միջեւ շարունակվում է 2011-ի մարտից: Մինչ օրս ՄԱԿ-ի տվյալներով` զոհվել է ավելի քան 30  հազար մարդ:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ