17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Տո, խի՞ եք մորթում ձեզ…”. նախկին դատապարտյալի հուշերը

“Օրվա սենսացիան. Նուբարաշենի դատապարտյալներից մեկը կտրել է մատը եւ ուղարկել “Հենարանի” խմբագրություն”,-տաքսիով տուն եմ գնում եւ ռադիոն է հաղորդում:

Տաքսու վարորդը, որ մոտ 30 տարեկան էր, սկսեց խոսել: “Տո խի՞ եք ձեզ մորթում, ո՞ւմ համար, մեկ ա նման բաներ անեք, շուտ չեք պրծնի, ամոթ ա”,-բարձրաձայն ասաց նա՝ ավելացնելով, որ ընդամենը 15 օր է, ինչ գաղութից դուրս է եկել: Դավիթը /բնականաբար անունը փոխված է/ դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման: Գողություն էին արել մի խանութից: Ինքը չի գողացել, բայց հետներն է եղել:

“Մեկ ա սաղս բողոքում ենք, ասում ենք դատավորը շատ  ա տվել, մեղավոր չենք: Բայց դե չեն կարա սաղին չդատեն”,-ասաց զրուցակիցս: Չորս տարի ոչ մեկին չի թողել այցելեն նրան. քչով-շատով բավարարվել է: “Հլը էնդեղից դուրս գալուց էլ մի հատ սոտկա եմ բերել ախպերս, տղան պիտի իրան ճիշտ պահի, ինչ մատ կտրել, բերան կարել, հացադուլ, կամ ես իմ ինչս… Կալենդար նստել եւ եկել եմ…”,- կիսվեց նախկին դատապարտյալը:

Հետաքրքրվեցի՝ իսկ իր խցակից ընկերները չէին բողոքում, գուցե  նրա մոտ է անազատությունը առանց խոչընդոտների անցել: Պարզվեց՝ ամեն ինչ էլ տեսել է. Ցուցամատ ու ճկույթ էլ կտրել, հացադուլ են արել, իրենց դրել են հոգեկանի տեղ, բերանն են կարել: “Դե հիմա եթե ես լինեի դրսում, ախպերս, լսեի բերան են կարել, մի տեսակ վատ կզգայի: Հա էլի վատ ա, բայց նենց չի որ թել ու ասեղը վերցնում կարում ես”,-պատմեց Դավիթը: Նրա խոսքով, մի անգամ ասեղով ծակում ես շրթունքներդ եւ անընդհատ կարում ես: “Թելը մտցնում ես էդ էրկու անցքով՝ դառնում ա կարած ”,-բացատրեց նա:

Իմ այն դիտարկմանը, բա ինչ կարող է ասել դատապարտյալների հարազատներին՝ ասաց. “Դե բան չեմ կարա տենց ասեմ ճշտով, ուղղակի սարսափելի բան չկա, հա սենյակներն են փոքր, շատ մարդ կա, կարողա սառն են ճաշը տալիս, կամ հիվանդանում ես՝ դեղը ուշ են բերում, բայց սաղ նորմալա, մենակ վատը էն ա, որ փակի տակ ես”,-ասաց Դավիթը: Վերջինս նաեւ ասաց, որ փող եթե ուզւոմ են ապա խաղում են կամ էլ փորձում են “պլան” ձեռք բերել:

“Մեկ էլ էլի եմ ասում, ով ծանոթ ունի գաղութում, թող ասեն պետք չի ոչ մի բան անել, խելոք մնան շուտ դուրս կգան”,-ավելացրեց նա: “Ախպեր, շատ ուշադիր էիր լսում, արանքում, բրատ հո դու էլ գաղութից չե՞ս եկել”,-հարցրեց Դավիթը ինձ: Բնականաբար, փարատեցի կասկածներն, ասացի դեռ գաղութում չեմ եղել, բայց մարդ ես՝ երբեք մի ասա երբեք:

Իմանալով լրագրող եմ եւ ստանալով նրա համաձայնությունը՝ պատմածները շարադրելու, միայն մի բան խնդրեց. “Բրատ, համարս տամ, որ տաքսի պետք լինի զանգի՝ գամ: Հեսա հագիս շորը, կուրտկա բան պիտի առնեմ, ինչքան քշեմ՝ օգուտ ա”,-ասաց Դավիթը՝ նշելով, որ հլա տնեցիների հետ պրոբլեմ ունի: “Այ դա էլ ա հարց , էնդեղից գալիս ես, սառն են ընդունում: Բայց դա որ զանգես կպատմեմ էն մյուս անգամ”,-ասաց լավատես զրուցակիցս:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ