18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Նոտարական ծառուղի ունեցանք

Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ մասնակցել է Գլխավոր պողոտայի՝ Մաշտոցի պողտա-Սարյան փողոց միջանկյալ հատվածում Նոտարական ծառուղու բացմանը:

Միջոցառմանը մասնակցել եմ ՀՀ եւ ՌԴ Նոտարական պալատների նախագահներն ու անդամները:

Նոտարական պալատի նախաձեռնությամբ ծառուղում տեղադրվել են նստարաններ, աղբամաններ, տարածքի մշտական խնամքը եւս նոտարական պալատը խոստացել է հոգալ:

Կամո Արեյանն ու Հրայր Թովմասյանը Նոտարական ծառուղում տնկել են նաեւ անվանական ծառեր:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին ցուցաբերած աջակցության համար՝ Արդարադատության նախարարը նշել է, որ հետագայում եւս շարունակվելու են նմանատիպ ծրագրերը՝ իրենց փոքր ներդրումն ունենալով մայրաքաղաքի զարգացմանն ու քաղաքի բնապահպանական խնդիրների լուծմանը:

Քաղաքապետի անունից շնորհավորելով ծառուղու բացման կապակցությամբ՝ Կամո Արեյանը հույս է հայտնել, որ այս քայլը կդառնա վարակիչ եւ լավ օրինակ նաեւ այլ գերատեսչությունների համար:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ