13 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ներկայացում, որի դերերում նաև հանդիսատեսն է

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ հոկտեմբերի 26-ին Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնում տեղի ունեցավ ՛՛ՙԿրքոտ հաշվետվություն՚՛՛ ներկայացումը (ռեժիսոր և հեղինակ՝ Արթուր Սարիբեկյան, դերերում՝ Արմեն Մարգարյան, Տաթևիկ Միրզոյան, Վահագն Սիմոնյան)։

ՙԿրքոտ հաշվետվությունը՚ պատմություն է ամուսինների մասին, որոնք թեև նոր են ընտանիք կազմել, բայց հարբեցողությունը կամաց-կամաց սկսում է կրծել այս ընտանիքը:

Թատերագետ Էդգար Հայրապետյանը նշում է, որ ներկայացումն ունի հասցեատեր, որը երիտասարդներն են։ Սյուժեի հիմքում կին-տղամարդ փոխհարաբերություններն են՝ սեր, դավաճանություն, վեճեր, ընտանեկան կոնֆլիկտներ, որոնք ի վերջո ավարտվում են կնոջ և տղամարդու միջև սիրո հաղթահարմամբ և նրանց վերամիավորմամբ։ Նման ձևաչափով ներկայացումները վերցված են Ֆրանսիայի ազգային թատրոնի փորձից։ Այն ամրապնդում է կապը երիտասարդ հանդիսատեսի և թատրոնի միջև։

Ներկայացման ընթացքում երիտասարդ ստեղծագործողները տարբեր բուհերի ուսանողների հետ անցկացրին բաց քննարկումներ տարբեր թեմաների շուրջ։ Դրանց միջոցով վեր հանվեցին այն խնդիրներն ու թեմաները, որոնք հանդիսատեսը ցանկանում է տեսնել բեմի վրա։ Հանդիսատեսը ողջունեց ներկայացման ձևաչափը, քանի որ ինքը պասիվ դիտողի դերում չէ, այլ իրադարձությունների անմիջական մասնակիցն է։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը նշում է, որ հիմնադրամը հանդես է գալիս բազմաթիվ մշակութային ծրագրով, որոնց նպատակը երիտասարդներին մշակութային լավագույն արժեքները մատուցելն է, որպեսզի նրանց մոտ որոշակի ճաշակ ձևավորվի։ Ա. Տեր-Հովակիմյանն ընդգծեց նաև, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը խրախուսում է բոլոր այն նախաձեռնությունները, որոնցով հանդես են գալիս երիտասարդները։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ