06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Քաղաքապետն ազատվում է անցանկալի կադրերից

Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը իր  “անցանկալի” կադրերերց ազտավելու համար կառուցվածքային փոփոխություններ է նախաձեռնել քաղաքապետարանում: Նրա առաջին նշանակետը կրթության եւ մշակույթի բաժնի պետ Վարոս Սիմոնյանն է:  Քաղաքապետը կասկածում է վերջինիս` քաղաքապետարանի տեղեկությունները դուրս տանելու մեջ:

Այդ իսկ պատճառով քաղաքապետը դիմել է ավագանուն` առաջարկելով այդ բաժինը լուծարել` միացնելով քաղաքապետարանի ընդհանուր բաժնին:

Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում Աղասի Հակոբջանյանը հերքեց, որ պատրաստվում է աշխատանքից ազատել Սիմոնյանին: Այլ մանրամասներ նա չհաղորդեց` պատճառաբանելով, որ թաղման է մասնակցու, եւ ինքը կզանգահարի մեզ: Մինչեւ աշխատանքային օրվա վերջ այդպես էլ քաղաքապետը չարձագանքեց: Իսկ մշակույթի եւ կրթության  բաժնի պետ Վարոս Սիմոնյանի հետ չհաջողվեց խոսել: Նա անհասանելի էր:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ