26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գերմանիան ցանկանում է օգտագործել հայկական Սփյուռքի ներուժը

“Այսօր արաբական աշխարհում տեղի ունեցող քաոսը եւս մեկ անգամ հաստատում է, որ այդ երկրների մասին խորը գիտելիքների պակաս կա: Այդ բացը կարող է լրացնել հայկական Սփյուռքը”,- նման տեսակետ է հայտնել գերմանացի քաղաքական վերլուծաբան, “Tageszeitung” թերթի խմբագիր Գեորգ Բալթիսենը՝ Henaran.am-ին տված բացառիկ հեռախոսազրույցում:

Ըստ փորձագետի՝ ոչ միայն արաբական երկրներում, այլեւ Թուրքիայում, Իրանում  եւ այլուր գոյություն ունեցող հայ համայնքները կարող են առանձին հայեցակարգեր ներկայացնել տվյալ երկրների զարգացումների մասին: Դրանք ամենեւին տարբերվող վերլուծություններ կլինեն իրենց մոտեցումներով, ինչի կարիքն ունի նաեւ Եվրամիությունը:

“Երեւանը կարող է հավաքագրել այդ ամենն առանձին ստեղծված հետազոտական ինստիտուտի միջոցով եւ ներկայացնել աշխարհին: Գերմանիան շահագրգված է այս հարցում”,-ընդգծել է գերմանացի փորձագետը:

 

Տիգրան Պետրոսյան

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ