07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայտարարություններով քաղաքական գործիչ չեն դառնում. 168 ժամ

”Լինել ՀՀ նախագահի թեկնածու, իմ պատկերացմամբ, համապատասխան կրթություն, խարիզմա ունենալուց զատ, իր շուրջը քաղաքական մեծ քաշի գործիչներին հավաքելու կարողությանը տիրապետելն է: Նախագահի պաշտոնն աթոռ չէ, որ նստես ու հեռախոսով հանձնարարականներ տաս: Դա թիմային աշխատանք է, որը պետք է ունենա իր ծրագիրը, իր արդեն պատրաստ խումբը` կառավարական համակարգում աշխատելու, խորհրդարանում քաղաքական ուժը ներկայացնելու համար: ԲՀԿ-ի մասին խոսում են ավելի շատ այլ ուժերը, քան հենց ինքը` ԲՀԿ-ն:

Օրինակ, ՀԱԿ-ն ասում է, որ մենք կսատարենք, ասենք, ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ թեկնածուին, իսկ ԲՀԿ-ն լռում է այս առիթով: ՀՀԿ-ն էլ ասում է, որ մենք ունենք կոալիցիոն հուշագիր, որի առկայությունը ԲՀԿ-ն ոչ հերքում, ոչ հաստատում է: Սա տարօրինակ է, միայն սա կարող եմ ասել:

Թող չնեղանան ԲՀԿ- ականները, այդտեղ շատ լավ մարդիկ կան, բայց քաղաքական գործիչ չեն դառնում միայն հայտարարելով”,- “168 ժամ”-ի թղթակցի հետ զրույցում ասել է Աժ Արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ