22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կկրճատեն` աշխատավարձը կբարձրանա

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը, ներկայացնելով իր հանձնարարականներն, ասաց, որ այս տարի ունենալու ենք տնտեսական աճի բավականին բարձր ցուցանիշ: Մեր առջև կանգնած է որակապես նոր խնդիր:

՛՛Մենք զգում ենք տարբեր ոլորտներում աշխատուժի պակաս, մենք գործ ունենք կառուցվածքային գործազրկության խնդրի  հետ՛՛,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ խնդիրը հատկապես սուր է դրված ՏՏ ոլորտում: Ոլորտների զարգացումը վտանգվում է միայն մեկ պատճառով, որ  անհրաժեշտ է աշխատանքային ռեսուրսներ:

Տիգրան Սարգսյանը պատմեց, որ նախորդ շաբաթ ինքն այցելել է մարզեր և մարզպետներն ու համայնքի ղեկավարները իրենց առջև դրել են այդ խնդիրները: Օրական հինգից յոթ հազար դրամ աշխատավարձով նրանք չեն կարողանում աշխատուժ ապահովել:

Քիմիական արդյունաբերության ոլորտում ևս այս խնդիրն է:  Վանաձորի քիմգործարանում, Երևանի քաղաքապետարանի տարբեր հիմնարկներում ևս մոտ երեք հարյուր թափուր աշխատատեղի խնդիր կա: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասաց, որ այդ աշխատատեղերի համար որպես միջին աշխատավարձ նախատեսվում է ութսուն հազար դրամ վճարել:

Խնդիրներին լուծումներ տալու համար վարչապետը հանձնարարեց Էկոնոմիկայի նախարարությունը վերլուծություններ անել ու  ներկայացնել առաջարկներ:

՛՛Մենք պետք է բարձրացնենք մեր արտադրողականությունը, որը պետք է զուգակցվի աշխատավարձի բարձրացումով:

Աշխատավարձի աճ կա, մասնավոր հատվածում այն գերազանցում է պետական հատվածում աշխատավարձի աճին: Մենք պետք է գնանք այն ճանապարհով, որ բարձրացնենք աշխատավարձերը, այսինքն՝ պետք է իրականացվեն կրճատումներ և աշխատավարձի բարձրացում՛՛:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ