26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լիբիայում ԱՄՆ դեսպանի մահվան մեջ մեղադրվողն սպանվել է

Կահիրեում սպանվել է այն տղամարդը, ով մեղադրվում էր սեպտեմբերի 11-ի Լիբիայում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման մեջ, հաղորդում է “BBC News”-ը:

Եգիպտական իշխանությունների ներկայացուցիչների խոսքով` նրան ձերբակալել են հոկտեմբերի 25-ի վաղ առավոտյան Կահիրեի արվարձանում գտնվող նրա բնակարանում: Հանցագործը նռնակ է նետել հատուկ ծառայության աշխատակիցների վրա, սակայն այն պայթել է հենց բնակարանում, որից հետո տղամարդն սկսել է կրակել: Սպանվածի  բնակարանում հայտնաբերվել են զենք եւ պայթուցիկ սարքեր:

Փոխհրաձգության արդյունքում հրդեհ է բռնկվել, եւ հատուկ ծառայությունների աշխատակիցներն ստիպված են եղել էվակուացնել շենքի բնակիչներին:

Սեպտեմբերի 11-ին Լիբիայում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման հետեւանքով զոհվել էին ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը եւ դեսպանատան եւս 3 աշխատակիցներ: Սեպտեմբերի 16-ին Լիբիայի իշխանությունները 50 մարդ էին ձերբակալել` կապված հարձակման հետ:

 

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ