13 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինչ է կատարվում ՀՀ օդային տարածքում. հարց կառավարությանը

“Ի՞նչ է կատարվում ՀՀ օդային տարածքում”,-այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին կառավարությանը հարց ուղղեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

“Հակամարտող երկու կողմերի առանձնահատուկ  կարգավիճակը մենք գիտենք, բայց կառավարությունը, բնականաբար չի կարող ձեռքերը լվացած նստել: Ի՞նչ քայլեր է ձեռնարկում կառավարությունն օդային հաղորդակցության պարբերական խափանումները թույլ չտալու համար”,-մասնավորեցրեց Աղվան Վարդանյանը:

ՀՅԴ-ական պատգամավորի հարցին կառավարությունը խոստացավ գրավոր պատասխանել:

“Հարգելի կառավարություն, առնվազն վերջին մեկ շաբաթում ամեն օր  խնդիրներ են ծագում, համոզված եմ, որ հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է, Ավիացիայի վարչությունը ինչ-որ բաներ ասել է, ինչո՞ւ գրավոր էլի”,-արձագանքեց պատգամավորը:

Կառավարության փոխարեն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց. “Պարոն Վարդանյան, որ պատասխանը հստակ լինի”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ