13 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Լևոն Զուրաբյանը մեղադրում է Հ1-ին

Այսօր ԱԺ-ում Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի հաղորդման քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահը, պարզվում է, չի կարողանում ներկայացնել իր կողմից ղեկավարվող համակարգի ֆինանսավորման հիմքերը Ազգային ժողովին: ‘Նա չգիտի, թե տարեկան քանի ժամ են կազմել գովազդային եւ հովանավորչական հեռարձակումները, չգիտի, թե ո՞վքեր են մշտապես մրցույթում հաղթող եւ տասից ավելի տարի իր հենց ղեկավարած հիմնարկում ապաստանած Կայմ  ընկերության սեփականատերերը, չգիտի թե ի՞նչ սկզբունքներով են բաշխվում հեռուստաընկերության եւ այդ առեղծվածային ֆիրմայի միջեւ գովազդով ստացված եկամուտները, չգիտի թե այդ գովազդից ստացած միջոցներից ինչքա՞նն է բաժին հասնում իր ղեկավարած հեռուստատեսությանն ու ռադիոյին, եւ ինչքա՞նը գնում է ինչ որ անհատ մասնավոր մարդկանց գրպանները’,-ասաց Զուրաբյանը:

Ըստ նրա` վերջին 6 ամսվա ընթացքում Ազգային Ժողովում պաշտոնապես ամենամեծ խմբակցություն ունեցող ընդդիմության`Հայ Ազգայի Կոնգրեսի որեւէ ներկայացուցիչ հնարավորություն չի ունեցել ելույթ ունենալ Հանրային հեռուստատեսության եթերթւմ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ