06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Իմ նկատմամբ խայտառակ ոտնձգություն է կիրառվել. Հմայակ Հովհաննիսյան

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ  Հմայակ  Հովհանիսյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

‘Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում քննվում են քաղաքացիական գործեր ընդեմ ինձ՝ պատվի եւ արժանապատվության հայցապահանջներով: Գործերը քննում են նույն իրավասության դատարանի երկու դատավորներ՝ Արայիկ Մելքումյանը եւ Ռուբեն Ներսիսյանը: Երկուսն էլ, կարծես, փոխհամաձայնեցված, նույն գործելաոճով, դատավարական կարգի կոպտագույն խախտումներով վարում են դատական նիստերը: Մի դեպքում Ռ. Ներսիսյանը,  առանց գործի նյութերին ծանոթանալու համար իմ փաստաբանին ժամանակ եւ հնարավորություն տալու, ինչպես դա նախատեսված է քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ, կայացրել է դատական նիստ, դրանով իսկ կոպտորեն խախտելով իմ իրավունքները: Մյուս դեպքում, դատավոր Արայիկ Մելքումյանը դատական նիստերը անցկացրել է իմ եւ իմ փաստաբանի բացակայությամբ, նախօրոք մեզ չտեղեկացնելով նիստերի վարման մասին՝ փաստորեն փակ ռեժիմով: Ավելին, նա հաշվի չի առել իմ փաստաբան Լիանա Գրիգորյանի պաշտոնական գրությունը, որով վերջինս իր հիվանդության պատճառով խնդրել էր հետաձգել դատական նիստը: Չնայած այդ խնդրանքի նա առանց մեզ իրազեկելու, փաստորեն  ծածուկ անցկացրել է դատական նիստեր եւ ավարտել դատաքննությունը:

Ապշեցուցիչ է ոչ միայն այս շտապողականությունը, որը երկու դատավորներն էլ դրսեւորեցին  վերջին օրերի ընթացքում, ինչը իր դանդաղակոտությամբ եւ նիստերը հետաձգելու բացառիկ տաղանդով օժտված  դատավոր Ռուբեն Ներսիսյանի  համար Պատվիրատուի պատվերը  կատարելու գործում մեծ սխրագործություն է, այլեւ այն, որ մյուս գործով դատավոր՝ Արայիկ Մելքումյանը նիստերի անցկացման մասին չէր իրազեկել ոչ միայն ինձ եւ իմ փաստաբանին, այլեւ գործով որպես երրորդ կողմ ներգրավված  տասից ավելի ազդեցիկ լրատվամիջոցներին: Սա ես դիտում  եմ որպես խայտառակ ոտնձգություն ոչ միայն իմ, այլեւ ազատ մամուլի նկատմամբ:

Կոչ եմ անում բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին՝ իրենց ձայնը բարցրացնել եւ կոնկրետ  քայլեր ձեռնարկել մեր դատաիրավական համակարգում  կատարվող կամայականությաններին եւ ապօրինություններին վերջ դնելու նպատակով:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ