30 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

՛՛Արմենիայի՛՛ աշխատակիցները կհեռացվե՞ն

 ՛՛Արմենիա՛՛  հեռուստաընկերությամբ հեռարձակված Հայաստան-Իտալիա հանդիպումը բազմաթիվ բողոքների առիթ դարձավ: Մեկնաբանության բացակայությունն առաջին րոպեներին, ապա դրա առկայությունն ինչ-որ անհասկանալի ձևով քննարկումների առիթ է տվել: Ֆեյսբուքյան օգտատեր Գրեգ Թամազյանը իր էջում գրառում է արել, որում նշել է, որ այս խաղի մենկաբանության համար ՛՛՛Արմենիա՛՛-ի աշխատակիցներին հեռացնելու են աշխատանքից: ՛՛Փաստորեն Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպման հեռարձակման ընթացքում «Արմենիա» հեռուստաընկերության թույլ տված կոպիտ […]

Մանուշակը հանել է “վաճառվում է” ցուցանակը. 168 ժամ

“168 ժամ”-ում հրապարակված այն տեղեկությունը, որ ՀԱԿ կենտրոնական շտաբի անդամ Մանուշակ Պետրոսյանը մեկնել է ՀՀ-ից եւ շինարարական բիզնես է ծավալել Սոչիում, մեծ իրարանցում է առաջացրել ՀԱԿ-ում:   Ըստ թերթի,  նախագահական ընտրություններից հետո Մանուշակ Պետրոսյանը բողոքում էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին պաշտպանելը բավական թանկ արժեցավ իր ընտանիքին, քանի որ իշխանությունները սկսեցին խոչընդոտներ ստեղծել իր եղբոր շինարարական բիզնեսի […]

Գեներալ Մանվելը բացատրություն է պահանջելու Գյումրիի քաղաքապետից

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշել է ազատվել Վարդան Ղուկասյանի կադրերից մեկից` տրանսպորտի բաժնի պետ Յուրա Ալեքսանյանից, որը ղեկավարում է ԵԿՄ Շիրակի մարզային կառույցը եւ գեներալ Մանվելի մտերիմներից է: Այդ մասին գրում է “Առավոտ” թերթը՝ վկայակոչելով Գյումրիի քաղաքապետարանի իր աղբյուրներին։ “Քաղաքապետարանցիների ասելով՝ Վարդան Ղուկասյանը, ով մշտապես տիրություն է արել ազատամարտիկներին, նրանց ֆինանսապես օգնել, ԵԿՄ-ին տարածք է տրամադրել, […]

Թիվ 1 լիբերալը կոտրել է ոտքը. Իրավունք

Երեկ Երեւանում խոսակցություններ էին պտտվում այն մասին, թե իբր Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը “Էրեբունի” բժշկական կենտրոնում ենթարկվել է վիրահատության։  Այդ մասին գրում է “Իրավունք” թերթը։ “Իսկությունը պարզելու նպատակով թերթիի թղթակիցը զանգահարել է  պարոն Հովհաննիսյանին, ով հենց այդ պահին գտնվում էր հիվանդանոցում։ Վերջինս պարզաբանեց. “Սպորտով զբաղվելու ընթացքում ոտքս վնասվել էր, […]

Արմեն Ամիրյանը հրավիրվե՞լ էր դատախազություն. Հայկական ժամանակ

Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը ուրբաթ օրն այցելել էր ՀՀ գլխավոր դատախազություն: Երեկ “Հայկական ժամանակի” թղթակիցը փորձել է պարզել, թե որն է նրա այդ այցելության պատճառը՝ հաշվի առնելով, որ պետական կառույցների այս կամ այն ղեկավարներին, վերջին ավանդույթի համաձայն մեղադրանքներ են առաջադրվում: “Հանրային ռադիոյի տնօրենը հայտարարել է, որ ինքը բոլոր տեղերում լավ ընկերներ ունի եւ այդ […]

Էլի Արմեն Գեւորգյանը. Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի, իշխանական շրջանակներում շրջանառվող լուրերի համաձայն` օրերս տեղի ունեցած Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հանդիպումից հետո ՀՀ ապագա վարչապետացուի հարցր կարծես թե վերջնականապես հստակեցվել է: Եվ չնայած այն բանին, որ եւ´ Քոչարյանը, եւ´ Սերժ Սարգսյանը հնարավոր թեկնածուների հարցում բավականին ծանրութեթեւ են արել, վերջում, այնուամենայնիվ, ընտրությունը կանգ է առել ՀՀ տարածքային կաոավարման նախարար, փոխվարչապետ Արմեն […]

Քաղաքապետի հրաժեշտը` խաշի սեղանի շուրջ

Կապանի դեռեւս գործող քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արտուր Աթայանը հոկտեմբերի 16-ին տեղացի լրագրողներին հրավիրել է խաշի: Այս անգամ էլ նա չի խախտում ավանդույթը` նշելով Հայ մամուլի օրը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ից Կապանի քաղաքապետի պաշտոնը կստանձնի ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանը: Ի դեպ, սա գործող քաղաքապետի վերջին “անակնկալն” է լրագրողներին: Նախատեսված են նաեւ նվերներ: Մրցանակի կարժանանան հանրապետական լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Արման Սահակյանը` համարյա մենա՞կ

Թիվ 35 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված, ՀՀԿ-ական  “Սովռանո” ՍՊԸ տնօրեն Արման Սահակյանը լուրջ մրցակից չի ունենա: Henaran.am-ի տեղեկություններով, ոչ մի  հեղինակություն ունեցող գյումրեցի այստեղ չի առաջադրվելու: Հիշեցնենք, Արման Սահակյանը մայիսի 6-ին առաջադրվել էր թիվ 34-ում,  սակայն նրան հաղթեց ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը: Որոշ տեղեկությունների համաձայն, Սահակյանին “գցեց” Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:  

Բնապահպանության նախարարին

ՀՀ բնապահպանության նախարար պարոն Ա. Հարությունյանին Հարգելի պարոն նախարար, Արդեն մի քանի ամիս է “Խոսրովի անտառ” պետական արգելոցի վերաբերյալ մենք հանդես ենք եկել բազմաթիվ հայտարարություններով  ու կոչերով՝ սկսած արգելոցի տարածքում առկա շինության ապամոնտաժման, ճանապարհաշինության դադարեցումից մինչև արգելոցի Կաքավաբերդ տեղամասում կատարված որսագողության դեպքի բացահայտման, իրական մեղավորներին հայտնաբերելու և նրանց պատասխանատվության ենթարկելը: Ավաղ, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմը՝ […]

Փրկենք 8-ամյա Դերենիկին

8-ամյա Դերենիկ Պապիկյանը տառապում է “Տրոմբոցիտոտենիկ վասկուլիտ” հիվանդությամբ: 8-ամյա երեխայի բուժումը շարունակելու համար հարկավոր է ֆինանսական օգնություն, այդ իսկ պատճառով բոլորին խնդրում ենք  անտարբեր չմնալ Դերենիկ Պապիկյանի ճակատագրի նկատմամբ և Ձեր հնարավորությունների սահմաններում օգնել հավաքել բուժման համար նախատեսված գումարը: Բանկային փոխանցում Կարինե Խաչատրյան Converse bank (Կոնվերս բանկ) Հ/համար-19300 44373670101 SWIFT:COVBAM22 Հեռ. 091 80 81 83

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի