19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

“Աշտարակ Կաթ”-ի արձագանքը Henaran.am-ի հրապարակմանը

“Աշտարակ Կաթ” ընկերությունն արձագանքեց Henaran.am-ի` “Աշտարակ կաթ”-ը պարտք է գյուղացիներին, իսկ գյուղացուն փող է հարկավոր”  հրապարակմանը, որտեղ ներկայացվում էր Լոռու մարզի Պրիվոլնոյե համայնքի բնակիչների ահազանգն այն մասին, որ ընկերությունը կաթի մթերման դիմաց վճարումները գյուղացիներին  ուշացնում է եւ պարտքեր է կուտակել:  “Աշտարակ Կաթ”-ը վճարման գրաֆիկից շեղումները զուտ սեզոնայնությամբ է պայմանավորում: Ստորեւ ներկայացնում ենք “Աշտարակ Կաթ”-ի պատասխանը […]

100 դոլար է պահանջել անձնագրի ժամկետը երկարացնելու դիմաց

Հուլիսի 11-ին, ժամը 12.00-ին, Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում՝ քաղաքացուց   100 ԱՄՆ դոլար վերցնելուց անմիջապես հետո, փաստով մերկացվել է  ոստիկանության անձնագրային  եւ վիզաների վարչության Արտաշատի անձնագրային բաժանմունքի պայմանագրային հիմունքներով աշխատակից Ռուբեն Սարգսյանը, որը քաղաքացուց գումարը պահանջել էր նրա որդու անձնագրում վավերականության ժամկետը երկարաձգելու համար: Նախապատրաստված նյութերով ԱԱԾ քննչական […]

Ինչ է ստանում պետբյուջեն այս բարեգործությունից

Ինչպես լրատվամիջոցներից տեղեկացանք,  Աբովյան քաղաքում 259, միջքաղաքային 1, 2, 3 և միջմարզային ևս 5 երթուղիների վարորդները գործադուլ են հայտարարել:  Նրանք բողոքում են նույն երթուղում հայտնված “Պազ” մակնիշի, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կողմից ֆինանսավորվող  “բարեգործական” երթուղային տրանսպորտային միջոցի դեմ, որը միտումնավոր խոչընդոտում է իրենց աշխատանքը:  Վարորդների խոսքերով ստեղծված իրավիճակում իրենք պարզապես մատնված են հարկադիր անգործության: Սրան […]

Թայվանում կկայանա առաջին բուդդիստական միասեռ ամուսնությունը

Թայվանում կկայանա առաջին բուդդիստական միասեռ ամուսնությունը: Պսակադրվողները կլինեն 30-ամյա  2 կին` Ֆիշ Հուանը եւ Յու Յաթինը: Կանայք օրհնություն կստանան Թայվանի համալսարանի պրոֆեսոր Շի Չաոհուիից եւ բուդդայական մայրապետից եւ կպսակադրվեն Թայվանի հյուսիսում գտնվող մենաստանում: Հարսանեկան արարողությունը կկայանա բուդդիստական հարսանիքների ավանդույթների համաձայն: Շի Չաոհուին հայտնել է, որ բուդդիզմը չի արգելում հոմոսեքսուալ հարաբերությունները, սակայն նա հավելել է, որ […]

“Առավոտ”-ի լրագրողն ԱԱԾ է կանչվել ՔԿՀ վարչության նախկին պետի գործով

Aravot.am-ի եւ “Առավոտ” թերթի լրագրող, իրավական էջի պատասխանատու  Ռուզան Մինասյանը այսօր ԱԱԾ է հրավիրվել Քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի գործով: Այս մասին տեղեկացնում է Aravot.am-ը: Հիշեցնենք, Սամվել Հովհաննիսյանը կասկածվում է դատապարտյալի միջոցով մեկ այլ դատապարտյալի՝ ներկայումս “Արթիկ” ՔԿՀ-ում գտնվող Ջամալ Սլոյանի դեմ մահափորձ նախապատրաստելու համար: Լրագրողին բացատրվել են նրա իրավունքներն ու պարտականությունները: Երբ Ռուզան Մինասյանն […]

Մթնոլորտը կարող է սրվել

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հաղորդագրություն է տարածել, որտեղ անդրադառնում է այսօր առավոտյան Աբովյանում տեղի ունեցած բողոքի ակցիային: Հիշեցնենք վարարդները բողոքում էին “Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի դեմ, նշելով, որ վերջինս խոչընդոտում է իրենց աշխատանքին: ԲՀԿ-ական պատգամավորը նշում է. “Կիսակրիմինալ գործարարները չկարողանալով կառավարել իրենց բիզնեսները փորձում են մեղադրել բարեգործական […]

Ջավախքահայության համար մեծ տարբերություն չկա` որ քաղաքական ուժը կգա իշխանության գլուխ. վրացագետ

Վրաստանի իշխանությունները հայաբնակ տարածքներում խիստ քաղաքականություն են վարում եւ ակնհայտորեն ճնշում են գործադրում հայերի նկատմամաբ: Այս մասին խոսեց վրացագետ Ալիկ Էրոյանցը հուլիսի 11-ին կայացած մամլո ասուլիսին: Վրացագետը վկայում է, որ բացի գյուղատնտեսական եւ մարդու իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներից, որ ծառացել են ջավախքահայության դեմ, առաջնային է նաեւ հայոց լեզվի խնդիրը: Կրճատվել են հայոց լեզվի […]

Դատավորը ոստիկանապետի հայցով` ժամանակ խնդրեց

 Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր Ալեքսեյ Սուքոյանն այսօր պետք է հրապարակեր դատավճիռ “Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ” ՀԿ-ն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի՝ պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ: Հիշեցնենք, որ այդ նյութերը հրապարակվել են “Հրապարակ” թերթում եւ եթեր է  տրվեր “Զինուժ”-ով: Սակայն դատավորը այդպես էլ չհրապարակեց վճիռը, […]

Սպանության փորձ Երեւանի թիվ 48 դպրոցի բակում

Հուլիսի 10-ին, ժամը 22.45-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի ծառայողները թիվ 48 դպրոցի բակից, սպանության փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1955 թ. ծնված Լևոն Գ.-ին: Պարզվել է, որ նա դպրոցի բակում փորձել է խեղդելու միջոցով սպանել 1959 թ. ծնված Գյուլնարա Պ.-ին, որը կանխվել է ոստիկանների կողմից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում […]

Ջհանգիր աղայի անունով փողոց Երևանո՞ւմ

Եզդիների “Սինջար” ազգային միավորումը բաց նամակով դիմել է Երևանի քաղաքապետարան եզդի հայտնի գործիչ Ջհանգիր աղայի աճյունը Ստավրոպոլի երկրամասից Հայաստան տեղափոխելու ու վերահուղարկավորելու խնդրանքով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է միավորման առաջնորդ  Բորիս Թամոյանը: “Ջհանգիր  աղան մասնակցել է 1918թ Բաշ-Ապարանի և Սարդարապատի մարտերին  և կռվել ու գործել է և՛ եզդիների, և՛ հայ ժողովրդի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի