Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը չի գերազանցում 27%-ը
“Լիարժեք կյանք” Հ/Կ-ը հարցումներ է անցկացրել չորս մարզերում՝ Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնում և Շիրակում: Այս հարցումն ոււղղված է եղել հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանում սոցիալական և քաղաքացիական հիմնախնդիրների բացահայտմանը: Հարցումն անցկացվել է 2012թ-ի 1-ին կիսամյակում: Հարցման է ենթարկվել 526 անձ: Արդյունքներն այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում ներկայացրին կազմակերոպության տնօրեն Սուրեն Մաղաքյանը և հանրային կապերի պատասխանատու Լուսինե Սարգսյանը:
Հարցվածների 55%ը ունի մասնագիտություն, իսկ 79%-ը աշխատանք փնտրողներ են: Շիրակի մարզում վերջիններս թիվը կազմել է 85%: Գրեթե նույն պատկերն է մյուս մարզերում: Հարցվածների մեծ մասը, ովքեր չունեն աշխատանք, ունեն աշխատելու մեծ ցանկություն, շատ դեպքերում նրանք նշանակություն չեն տալիս աշխատավայրին: Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը չի գերազանցում 27%-ը:
՛՛Հաշմանդամության խումբ ստանալուց ունեցել եք խնդիրներ՛՛ հարցի 88%-ը պատասխանել են, որ չեն ունեցել խնդիրներ, 12%ը խնդիրներ ունեցել են:
Ինչ վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց ուղղված պետական քաղաքականության ծրագրերին, իրավունքներին ու արտոնություններին տեղեկացվածությանը, հարցվածների 48%-ը բոլորովին ծանոթ չէ, մասամբ ծանոթ է 39%-ը, 11%-ը ծանոթ է եղել այդ քաղաքականությանը:
Պարզվել է նաև, որ հարցվածների միայն հինգ տոկոսն է գտնում, որ պետությունը լիովին կատարում է հաշմանդամ քաղաքացիների հանդեպ Սահմանադրությամբ և օրենքներով ստանձնած պարտավորությունները, 32%-ը կարծում է, որ մասամբ է կատարվում, 21%-ը՝ բոլորովին չի կատարում, իսկ 20%-ը՝ դեռևս ոչ: