Ադրբեջանցին կացնահարել է կնոջը եւ դստերը
Ադրբեջանում տղամարդը սպանել է կնոջը եւ դստերը, ինչից հետո ինքնասպան է եղել:
Ինչպես հաղորդում է “1news.az” կայքը, Մարդական շրջանի բնակիչ Մանսիմ Մանսիմովը ընտանեկան կոնֆլիկտի հողի վրա կացնահարել է կնոջը` Զամֆիրա Մանսիմովային եւ 21-ամյա դստերը` Սեւինջ Մանսիմովային:
Այնուհետեւ աֆեկտի վիճակում գտնվելով` կախվել է: Դեպքի մանրամասները հայտնի չեն: Այժմ հետաքննություն է անցկացվում:
Սեւինջ Մանսիմովան լրագրող էր աշխատում “Qafqazinfo” լրատվական պորտալում: