31 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Henaran.am-ի հրապարկումից հետո

Մայրաքաղաքի կենտրոնում` Տիգրան Մեծ պողոտայում, Ֆիրդուսի շուկայի հարեւանությամբ գտնվող կանգառի տարածքում աղբն արդեն թափում են ոչ թե գետնին, այլ` աղբարկղում: Օգոստոսի 29-ի  Henaran.am-ի հրապարակումից հետո, որտեղ լուսանկարների միջոցով ներկայացվում էր կանգառ-աղբանոցը, այնտեղ  աղբարկղ է տեղադրվել: Զարմանալի է սակայն, թե ինչու է աղբարկղը տեղադրվել հենց կանգառի տարածքում:  

“Ժառանգությունը” Մեծամորում երկու թեկնածուի է սատարում

2012թ. մայիսի խորհրդարանական ընտրություններում “Ժառանգություն” կուսակցությունը Մեծամոր քաղաքում ստացել էր ընտրողների քվեների մեկ քառորդից ավելին: Նման վստահությունը կուսակցությանը պարտավորեցնում էր Մեծամորի իր ստվար ընտրազանգվածի առջեւ պատասխանատվություն ստանձնել քաղաքի կառավարման համար: Այս գիտակցությամբ եւ նպատակադրմամբ “Ժառանգությունը” սեպտեմբերի 9-ի ՏԻՄ ընտրություններում Մեծամորի ավագանու անդամի համար առաջադրել է երկու թեկնածու` Արթուր Մկրտչյան եւ Գագիկ Միկոյան: Լինելով ԱԷԿ աշխատակիցներ՝ […]

Սուպերմարկետի աշխատակիցները հոսպիտալացվել են

Թունավորման նախանշաններով «Սամարիթեր»  բժշկական կենտրոն են հոսպիտալացվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում գտնվող “Բասեն” սուպերմարկետի աշխատակիցներ` 1989 թ. ծնված Ա. Խ-ն, 1990 թ. ծնված Ա. Գ-ն եվ 1993 թ. ծնված Գ. Մ-ն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դամասկոսի հայաբնակ թաղամասում հայ է զոհվել. կան վիրավորներ

Դամասկոսի Հայոց առաջնորդարանից ՀՀ ԱԳ նախարարությանը հայտնել են, որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հայաբնակ Ջարամանա թաղամասում պայթյունի հետևանքով հայուհի է զոհվել: Զոհվածի ինքնությունը պարզվել է` Լուսաբեր Յակուբյանն է: Եվս երեք հայ վիրավորվել է։

Հունգարիայի ավետարանական համայնքները դատապարտում են

Սեպտեմբերի 2-ին Հունգարիայի ավետարանական համայնքերն իրենց սրտակցությունն են հայտնել հայ ժողովրդին` ցավ արտահայտելով Հունգարիայի կողմից Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանում ազատ արձակման առնչությամբ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված Հունգարիայի Լյութերական եկեղեցու առաջնորդ եպիսկոպոս Փիթեր Գանցի և Հունգարիայի Ռեֆորմիաստական եկեղեցիների խորհրդի նախագահ եպիսկոպոս Գյուստավ Բյոլցկեի գրության մեջ ասվում […]

“Արմավիան” դադարեցնում է չվերթները դեպի Հալեպ

“Արմավիա” ավիաընկերությունը այսօրվանից դադարեցնում է դեպի Հալեպ չվերթները: Այս մասին տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը: Չվերթների դադարեցման պատճառը, ինչպես նշում է ընկերությունը, սիրիական ընդդիմության սպառնալիքն է այն մասին, թե անհրաժեշտության դեպքում կհարվածի նաև քաղաքացիական ինքնաթիռներին: “Արմավիան” կարծում է, որ իր որոշմամբ առաջին հերթին ապահովվում է ուղևորների անվտանգությունը: Հիշեցնենք, որ օրեր առաջ սիրիական Ազատ բանակի առաջնորդները […]

Պատգամավորի քրոջորդու մեղադրանքը փոխվել է

Ընդլայնվել է Էրեբունու նախկին թաղապետ, ներկայումս` Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանի քրոջ որդի Արման Բադալյանի մեղադրանքի ծավալը՝ նրան մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի առաջին մասով՝ թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի: Այդ մասին “Փաստինֆո”-ին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: Հիշեցնենք, որ մինչ […]

Գրքի գողը գող չի՞

ՀՀ ազգային եւ Երեւանի պետական համալսարանի գրադարաններից գողությունների գործով սեպտեմբերի 3-ի դատական նիստը հետաձգվեց մինչեւ սեպտեմբերի 10-ը: Այդ ընթացքում ամբաստանյալ Դավիթ Ղամբարյանը կհրավիրի նոր պաշտպան՝ իր շահերը պաշտպանելու համար: Ամբաստանյալի պաշտպան Տիգրան Սաֆարյանը գրությամբ դիմել էր դատարանին, խնդրելով իրեն ազատել պաշտպանի լիազորություններից: Փաստաբանը տեղեկացրել էր, որ ինքն ուսման նպատակով մեկնում է արտասահման, ուստի իր պաշտպանյալի […]

Հանրապետական երիտասարդները ժողովրդավարացան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը (ԵԿ) Սեւանում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան ներկայացչության եւ Էդուարդո Ֆրայ հիմնադրամի հետ համատեղ իրականացրել է “Ներկուսակցական ժողովրդավարություն” թեմայով երկօրյա դասընթացներ: Ծրագրին մասնակցեցին  ՀՀԿ ԵԿ-ի ավելի քան 20 անդամներ։ Դասընթացների շրջանակներում քննարկվեցին  բազմաթիվ հարցեր, մասնակիցները հնարավորություն ունենացան լսելու օտարազգի մասնագետների դասախոսություններ ներկուսակցական ժողովրդավարության, ինչպես նաեւ՝ հանրային խոսքի եւ որոշումների […]

Ռումինական մամուլը Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կասեցման մասին

Մարդասպան Սաֆարովին Ադրբեջան տարհանելու վերաբերյալ Հունգարիայի կառավարության քայլը խիստ վրդովեցրել է ռումինահայերին: Բացի իրավական եւ դիվանագիտական հարաբերությունների միջազգային նորմերի կոպիտ խախտումից, նրանք դա դիտում են որպես ապտակ երկրի հիմնադրի կարգավիճակ ունեցող հունգարահայերին եւ այն երեւելիների հիշատակին, ովքեր իրենց արյունով ու տաղանդով կռել են այդ երկի փառքը: Ռումինահայերն առանձնապես սրտին մոտ են ընդունում այդ վիրավորանքը, քանի որ պատմականորեն կապված են հարեւան հունգարահայերին եւ հաճախ կիսել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի