09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Զոհրաբյանը թակել է ՛՛Ժառանգության՛՛ դուռը

 ՛՛Ժառանգական՛՛ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ի սկզբանե դեմ էր ԲՀԿ-ի առաջարկած խորհրդակցություններին: Սակայն կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ամեն դեպքում հանդիպել էր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ և քննարկել կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու ԲՀԿ-ի առաջարկը: Այսօր լրագրողները Փոստանջյանից հետաքրքրվեցին, թե արդյոք ՛՛Ժառանգությունում՛՛ տարաձայնություններ են եղել:

՛՛Նմանատիպ խորհրդակցություններ բազմաթիվ ենք ունեցել: Ես հնարավորություն եմ ունեցել և ՀՅԴ-ի, և ԲՀԿ-ի ներկայացուցիչների հետ զրուցել, բայց արդյունք չի տվել՛՛,-ասաց պատգամավորը: Դիտարկմանը, թե միգուցե Արմեն Մարտիրոսյանը ինքնագլուխ է մասնակցել այդ քննարկումներին, Փոստանջյանն արձագանքեց.

՛՛Ժառանգությունն՛՛ իր որոշումները կայացնում է կոլեգիալ կարգով: Վարչությունը չի քննարկել այդ հայտարարությունը: Տիկին Զոհրաբյանի կողմից միգուցե անկեղծ ցանկություն է եղել, սակայն քաղաքական կուսակցության կարծիք դա չի կարելի դիտարկել:

Տիկին Զոհրաբյանը եկել է, թակել է մեր դուռը: Իհարկե պետք է ընդունեինք նրան, Արմեն Մարտիրոսյանն էլ պատիվ է ունեցել ընդունելու տիկին Զոհրաբյանին՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ