Գոմեշի մսի գործը փակուղի է մտնում
Սեպտմբերի 29-ին բանակին գոմեշի միս մատակարարելու քրեական գործով կալանավորված Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանը շաորւնակում է բուժվել “Դատապարտյալների հիվանդանոց” ՔԿՀ-ում: Այս մասին Henarana.am-ին տեղեկացրեց քրեկատարողկան հիմնարակների վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: “Նա բժիշկների հսկողության տակ է, անհրաժեշտ բուժօգնություն է տրվել եւ այժմ բուժումը շարունակվում է”,-ասաց նա:
Օհանջանյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար (Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետ. մեղադրանքի հաստատման դեպքում նրան սպառնամ է մինչեւ 8 տարվա ազատազրկում, նաեւ գույքի բռնագրավում):
Առայժմ Օհանջանյանը ցուցմունքներ տալ հրաժարվում է, եւ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում: Նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց նաեւ, որ իր ունեցած տեղեկություններով՝ այս գործում նոր մեղադրյալներ չկան: “Առողջական վիճակը շատ ծանր է, առաջխաղացում չկա”,-ասաց փաստաբանը: Նշենք, որ մեղադրյալի սիրտը վիրահատել էին եւ ստենդավորել: