16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն Լոս Անջելեսում

ԱՄՆ Արեւմտյան ափի հայ համայնքը հանդիսավորությամբ նշել է Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձը: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ, Հայաստանի ներկայացուցչությունում են հավաքվել մոտ հազար ամերիկահայեր` համայնքի հասարակական, քաղաքական, մշակութային ոլորտների ներկայացուցիչներ: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, շնորհավորելով համայնքին, ընդգծել է անկախության 21 տարիների ընթացքում ամերիկահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում: “Մեր երկրի անկախության 21 տարիները […]

Աննախադեպ չարաշահումներ մանկապարտեզներում

 Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը ավարտեց իր ուսումնասիրությունները՝ մանկապարտեզներում պետական գնումների շրջանակում ձեռք բերվող սննդամթերքի ոլորտում:  Ուսումնասիրության նպատակն էր պարզել, թե որքանով են արդյունավետ օգտագործվում պետության կողմից մանկապարտեզներին հատկացվող ֆինանսական միջոցները և որքանով են բարեխիղճ աշխատում սննդի մատակարար հանդիսացող տնտեսվարողները:  Բացահայտված աննախադեպ չարաշահումների մասին կհրապարակվի երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 24-ին  ՏՄՊՊՀ նիստում:

Ֆրունզիկի արձանը հասցրել են վնասել

                          Շառլ Ազնավուրի անվան հրապարակում երեկ տեղադրված  հայ մեծերի` Մհեր Մկրտչյանի ու Եղիշե Չարենցի արձանները այսքան կարճ ժամանակում հասցրել են վնասել:  Անհայտ չարագործները կտրել են Մհեր Մկրտչյանի արձանի մատը: Այս մասին նորությունն արարգ տարածվեց սոցիալական ցանցերում ` հարուցելով  Ֆեյսբուքյան օգտատերերը արդարացի վրդովմունքը: ‘Անկախությանդ […]

Ռետինե ծծակը կանխում է տղաների հուզական զարգացումը

ԱՄՆ-ի Մեդիսոն-Վիսկոնսին համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ ռետինե ծծակը բացասաբար է անդրադառնում երեխայի հուզական զարգացման վրա: Նորածինները շրջակա միջավայրի հետ սովորում են փոխգործակցել նմանակման միջոցով` նրանք կրկնօրինակում են  դեմքի արտահայտությունները, որոնք տեսնում են մեծահասակների մոտ: Պարզվում է, որ եթե տղա երեխաներին ծծակ են տալիս, այն խանգարում է այդ գործընթացին: Աղջիկ երեխաներին դա չի վերաբերում: ԱՄԿ-ը […]

Ամեն օր մեքենան սպանում է ավելի քան 3000 մարդու

Այսօր “Առանց ավտոմեքենայի” միջազգային օրն է: Այս օրը ծնվել է 1998թ-ին Ֆրանսիայում: Դեռևս այն ժամանակ օրը նշում էր մոտ 2 տասնյակ քաղաք: Սակայն արդեն 3 տարի անց շարժմանը պաշտոնապես միացել է 35 երկրների ավելի քան 1000 քաղաք: Ըստ համացանցի տվյալների` ամեն օր մեքենան սպանում է ավելի քան 3000 մարդու, իսկ յուրաքանչյուր րոպեում հոսքագծից դուրս է […]

Երկրաշարժ Սյունիքում.կապանցիները հարմարվել են ցնցումներին

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարաության կայք-էջի, Հայաստան-Իրան սահմանային հատվածում` Կապան քաղաքի մոտակայքում, տեղական ժամանակով ժամը 10.20-ին երկրաշարժ է արձանագրվել: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.1 մագնիտուդ, ցնցումը եղել է 10 կմ խորության վրա: Ցնցումները զգացվել են նաեւ Սյունիքի բնակավայրերում: Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չկան: Ինչպես Henaran.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում նշեցին կապանցիները, ցնցումներն այս անգամ ուժեղ չէին, […]

Մոնիկա Լեւինսկին կպատմի ամեն ինչ Բիլլի մասին եւ թե ինչպես է “դա” տեղի ունեցել

1990-ականների ամենաաղմկահարույց սեքս-սկանդալի արձագանքը հասավ մինչեւ մեր օրերը: Բիլլ Քլինթոնի նախկին սիրուհի Մոնիկա Լեւինսկին, ով մի ժամանակ փորձաշրջան էր անցնում Սպիտակ տանը, եւ որի հետ սիրավեպի պատճառով Քլինթոնը գրեթե զրկվում էր նախագահական աթոռից, որոշել է վաստակել իր սկանդալային անցյալի հաշվին` հուշագրություններ գրելով: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների` նա ակտիվորեն շփվում է ԱՄՆ-ի խոշորագույն հրատարակիչների հետ եւ իր […]

Մահացել է Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդը

Henaran.am-ի տեղեկություններով, անցած գիշեր մահացել է Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Տ.Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, հոգեւոր հայրը երիկամների անբավարարության խնդիր ուներ, նաեւ շաքարային դիաբետ: Նա պարբերաբար  բուժում էր ստանում եւ օրեր առաջ տեղափոխվել էր Սիդնեյի հիվանդանոց: Սակայն, նախնական տեղեկություններով, նա մահացել է սրտի կաթվածից: Տ.Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը (ավազանի անունով Եղիա) ծնվել […]

Կոալիցիայից ՀՀԿ-ն, ընդդիմությունից` ՀՅԴ-ն

Վաղը` սեպտեմբերի 23-ին,  Հայաստանի չորս՝ Արագածոտն, Գեղարքունիք, Կոտայք, Վայոց Ձոր, Տավուշ մարզերում կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի, գրանցված ավագանու եւ համայնքի ղեկավարի 3149 թեկնածուներից 1702-ը անկուսակցականներ են: Ընդ որում 176-ը համայնքի ղեկավարի, 1527-ը ավագանու անդամների թեկնածուներ են: ՀՀԿ-ից գրանցված է 856 թեկնածու, որից  241-ը համայնքի ղեկավար, 612-ը ավագանու անդամ: Երրորդ […]

Աշնանային գիշերահավասար` ամառվա վերջին օրը

 “Աշնանային գիշերահավասարն այս տարի տեղի կունենա սեպտեմբերի 22-ին, ժամը 17:49-ին”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը: Աստղագետներն այդ օրը համարում են “աստղագիտական աշնան” սկիզբ, իսկ ոչ մասնագետների համար այդ օրը բացատրվում է որպես ցերեկվա եւ գիշերվա ժամերի հավասար բաշխման շրջան: Սա նշանակում է, որ այսօր ամառվա նախավերջին օրն է, քանի որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի