10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Միս գնելիս փաստաթուղթը պահանջեք. կենդանու նոր անկում

Հայաստանում սիբիրախտի նոր դեպքեր վերջին օրերի ընթացքում չեն գրանցվել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտնեցին Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մինչև հիմա սիբիրախտի դեպքեր գրանցվել են չորս մարզերում` Գեղարքունիքում, Արմավիրում, Տավուշում և Արագածոտնում: Այսօր տեղեկություն կար, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում ևս սիբիրախտի դեպք է հայտնաբերվել: Սակայն դեռևս պարզ չէ, թե արդյոք Զովունիում եղած կենդանու անկման պատճառը սիբիրախտն է: ‘Լաբորատոր փորձաքննության արդյունքը դեռ հայտնի չէ։ Սակայն այդ դեպքը նման չէ սիբիրախտով անկման դեպքի’,-ասացին սննդամթերքի անվտանգության ծառայությունից:

Մեր դիտարկմանը, որ շատերի մոտ այս բոլոր դեպքերը խուճապ են առաջացնում, և մարդիկ խուսափում են տավարի միս գնել, ծառայությունից արձագանքեցին. ‘Գնելիս պարզապես պետք է պահանջել ուղեկցող փաստաթուղթը` անասնաբույժի կողմից տրված, փորձաքննություն անցած մսի թուղթը պետք է առկա լինի անպայման: Եթե այս փաստաթուղթը կա, ապա վտանգ չկա’:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ