10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Սյունիքի մարզպետի խոստովանությունը

Երեկ` նոյեմբերի 13–ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Կապանի քաղաքապետարանի աշխատակազմին եւ ավագանու անդամներին ներկայացրեց նոր քաղաքապետ, ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9–ին կայացած Կապանի արդեն նախկին քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արտուր Աթայանը չնայած առաջադրվել էր, բայց հետո հրաժարվեց ընտրապայքարից: Սյունիքի մարզկենտրոնում  մնաց մեկ թեկնածու:

“Վստահեցնում եմ ձեզ, որ համայնքապետի վերջին ընտրությունները քաղաքում ամենացիվիլ, ամենաքաղաքակիրթ ճանապարհն էր եւ այսօր ձեզանից ոչ մեկը մտահոգվելու խնդիր չունի, գործող քաղաքապետը իր հոժար կամքով հրաժարական տվեց, եւ նոր քաղաքապետն ընտրվեց”,-ասաց Սուրիկ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ չկար համառ պայքար, չկար “մեկս մյուսին վարկաբեկելու որեւիցե հանգամանք, չի եղել մի դեպք, որը ցավացնի Կապանի բնակչությանը”: Խաչատրյանը  նաեւ շեշտել է, որ իր մարզպետ աշխատելու  9 տարիներին թերեւս  բոլորը ծանոթ են իրեն եւ իր բնավորությանը: “Ես որպես մարդ մշտապես անաչառ եմ եւ անկողմնակալ, ես երբեք ինձ թույլ չեմ տա չեղածն եղած դարձնել եւ եղածը` չեղած”,-ասաց Խաչատրյանը` ավելացնելով, որ նախկին քաղաքապետ Արտուր Աթայանը անցած չորս տարում զգալի աշխատանք արել է:

Մարզպետի կարծիքով, “իշխանափոխությունների ժամանակ, այնքան իշխանությոնները չեն մտածում, ինչքան նրանց հետ աշխատողները”:  Սակայն մտահոգվելու կարիք չկա: “Այն մարդիկ ովքեր կկարողանան քաղաքապետի գործելակերպին, քաղաքապետի տեմպերին դիմանալ, իր հետ համատեղ աշխատել, այդ մարդիկ խնդիրներ չեն ունենալու, իսկ ովքեր կծուլանան, կթերանան` բնականաբար խնդիրներ կունենան”,-Կապանի նոր քաղաքապետի փոխարեն հավաստիացրեց մարզպետը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ