08 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղարը Հայաստանում է

Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի քարտուղար Ռեյ Մեյբուսը այսօր Երեւանում հանդիպում ունեցավ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության ընդլայնման հնարավորությունները եւ տարածաշրջանային ու համընդհանուր անվտանգությանը վերաբերող հարցեր: Ռազմածովային ուժերի քարտուղար Մեյբուսն իր խորը գնահատանքը հայտնեց  Աֆղանստանում իրականացվող առաքելությանը եւ Կոսովոյի խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ: Նա նաեւ անդրադարձավ պաշտպանական բարեփոխումների, խաղաղապահ […]

Խանջյան 20-ի փլուզումից տուժածներից մեկի վիճակը ծանր է

Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետևանքով տուժածներից մեկի վիճակը դեռևս գնահատվում է կայուն ծանր։ Այս մասին Henaran.am-ին հայտնում են Առողջապահության նախարարությունից: Նա գտնվում է ՛՛Սուրբ Գրիգոր Լուսավորիչ՛՛ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի մասնագետների հսկողության ներքո: Տուժածներից հինգը շարունակում են բուժվել տարբեր բաժանմունքներում։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Խանջյան 20 հասցեում փլուզվել էր կիսակառույց շինությունը, որի արդյունքում տուժել էին […]

Մենք բարոյական իրավունք չունենք մանկապարտեզներում ժամկետանց սնունդ մատակարարել. Տարոն Մարգարյան

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ մշտական  ուշադրության տակ է  մանկապարտեզներում երեխաների սննդի որակի ապահովումը: Նախորդ շաբաթ վերահսկողության վարչության հետ  համատեղ անակնկալ ստուգայցեր են կազմակեպվել ավելի քան 20 մանկապարտեզներում: Հանրակրթության վարչության պետի խոսքով, չնայած վերջին մեկ տարվա ընթացքում կատարված հսկողության արդյունքում արձանագրված դրական տեղաշարժին, այդուամենայնիվ, որոշ թերություններ դեռ կան: “Մենք բարոյական […]

Այսօր արյան զեղումի դեմ պայքարի միջազգային օրն է

Արյան զեղումն արդեն դադարել է լինել ախտանիշ միայն մեծահասակների համար: Բժիշկներն արդեն այս հիվանդությունն ավելի շատ նկատում են 25-30 տարեկանների, ինչպես նաեւ երեխաների մոտ: Արյան զեղումի զոհ է դառնում տարեկան 400 հազար մարդ, որոնցից շատերը մահանում են, իսկ կեսից ավելին հաշմանդամ է մնում: Աշխարհի 40 երկրներում հոկտեմբերի 29-ը հայտարարված է Արյան զեղումի դեմ պայքարի օր, […]

Մինչև 29 տարեկանների մոտ հայտնաբերվել է քաղցկեղի 62 դեպք

Հայ հասարակությունն ավելի ուշադիր է դարձել իր առողջության պահպանման նկատմամբ, և եթե մոտ տասը տարի առաջ օրական 32 հոգի էին այցելում բուժզննման, ապա այսօր այդ թիվը հասնում է շուրջ 120-ի: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՛՛Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի՛՛ տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Միաժամանակ նա ցավով նշեց, որ հիվանդությունները, մասնավորապես քաղցկեղը, բավականաչափ երիատասարդացել է: Մինչև 29 տարեկանների […]

Բռնության ենթարկված կանայք կարող են պաշտպանել իրենց

Կանանց նկատմամբ իրականացվող հոգեբանական և ֆիզիկական բռնությունների միջև տարբերությունը այդքան էլ մեծ չէ: Այս մասին այսօր լրագրողներ հետ հանդիպմանն ասաց Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Եվա Ասրիբաբայանը: Սեռական բռնությունները ևս մեզ մոտ հազվադեպ չեն: Կարծրատիպ կա, որ սեռական բռնությունները կիրառվում են միայն անբարո կանանց նկատմամբ, սակայն դա այդպես չէ: Հոգեբանի խոսքով՝ ոչ մի կին դրանից ապահովագրված չէ: […]

Սենսացիա. Բաքուն վաճառում է իր զինվորների օրգանները

Պատերազմն ավարտված չէ, այժմ ընդամենը զինադադար է: Այսօր կազմակերպված ասուլիսին այս մասին նշեց “Մեծ Տիգրան” աշխարհազորային գնդի ռազմական խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Առաքելյանը` ղարաբաղյան բանակցային գործընթացին անդրադառնալով: Անդրադառնալով Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը` նա նշեց, որ իրենք դեմ են “մադրիդյան սկզբունքներին”, քանի որ դրանք Հայաստանի շահերից չեն բխում: Արցախի գնդի փոխհրամանատար Ռոլանդ Բաբայանը, ով եւս ներկա էր ասուլիսին, […]

“Բանդա”-ի անդամ Դավիթ Գալստյանը հեռացվեց դահլիճից /վիդեո/

Հոկտեմբերի 29-ին հայտնի բանդայի դատավարությանը, երբ մեղադրյալներից Դավիթ Գալստյանը ծիծաղեց, դատավոր Մխիթար Պապոյանը նախազգուշացրեց, որ սանկցիա կկիրառի: Այս մասին դատարանի դահլիճից տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը: “Նման ցինիզմով ակնարկներ տալ, ծիծաղել, անհարգալից վերաբերմունք է դատարանի նկատմամբ”,-ասաց Պապոյանը: Մեղադրյալը կանգնեց եւ շարունակեց. “Պարոն դատավոր, ես ձեզ վրա չեմ ծիծաղում, այլ այս ցինիզմի, սաղ ցինիզմ ա, դերասանություն, որ հասել ենք […]

Ավազակային հարձակում

Հոկտեմբերի 27-ին ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ են ստացել, որ Առինջ գյուղի բնակիչներ՝ 1980 թ. ծնված Հովհաննես Հ.-ն և 1963 թ. ծնված Գագիկ Հ.-ն նույն օրը, ժամը 00.05-ի սահմաններում, բջջային հեռախոս գնելու պատրվակով Հովհաննես Հ.-ի տուն են հրավիրել 1984 թ. ծնված Արտյոմ Հ.-ին, դանակի սպառնալիքով կպչուն ժապավենով կապկպել նրա ձեռքերը և բերանը, ծեծի ենթարկել ու հափշտակել […]

Միջնորդություններ “բանդա”-ի դատական նիստում, մի մասը բավարարվեց /լրացված//վիդեո/

Հոկտեմբերի 29-ին  Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանում շարունակվեց հայտնի“բանդայի” գործի դատավարությունը: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի Արտուշ Հակոբյանը  (“Սուրիկի լավաշ”-ի սեփականատիրոջ որդին),  Դավիթ Գալստյանը,  Սամվել Դավթյանը,  Արման Դալլաքյանը,  Արթուր Մանուկյանն ու  Քյարամ Ամոյանը մեղադրվում են մի շարք պաշտոնյաների առանձնատների վրա ավազակային հարձակումներ կատարելու մեջ: Նախորդ նիստը հետաձգվել էր, քանի որ մեղադրյալների փաստաբաններից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի