ԲՀԿ-ն ոչ մերն է, ոչ մերը չէ
‘ԲՀԿ-ն այնքանով է այլընտրանք, որ չի համագործակցում կամ համակրում ՀԱԿ-ին, որպես արմատական ընդդիմություն, նա չի մտնում կոալիցիա ՀՀԿ-ի հետ, չի մտնում համագործակցության ՀՅԴ-ի հետ նախագահական ընտրություններում’,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` մեկնաբանելով ԲՀԿ-ի այլընտրանք լինելը: Նրա խոսքով` ԲՀԿ-ը, սակայն, մինչև հիմա հասարակության համար մնում է մի անհասկանալի դիրքում: Եթե ՀԱԿ-ն իրեն դիրքավորոմ է` որպես արմատական ընդդիմություն, ՀՅԴ-ն ու ‘Ժառանգությունը’` չափավոր ընդդիմություն, ՀՀԿ-ն իշխանական դաշտն է, ապա ԲՀԿ-ին մնում է կենտրոնը: ‘Կենտրոնը այնպիսի տեղ է, որ ոչ աջ ես, ոչ ձախ ես, ոչ մերն ես, ոչ մերը չես: Իրանք դառնում են այն առումով այլընտրանքային, որ կարող են մտնել և կոալիցիա, կամ մնալ որպես ընդդիմադիր, մնալ կենտրոնում’,-բացատրեց սոցիոլոգը:
Հարցին, թե ինչպես է հասարակությունն ընկալում ԲՀԿ-ի այլընտրանք լինելը, Ադիբեկյանն ասաց, որ ԲՀԿ-ն ընկալվում է որպես մի ուժ, որը կարող է որոշ բարիքներ բերել, գործազրկությունը ինչ-որ չափով լուծել, քանի որ նրանց ծրագրերը հիմնականում տնտեսական են և հասցեագրված են սոցիալապաես լարված վիճակում գտնվող բնակչությանը: