18 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ֆոտոցուցահանդես ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում

Նոյեմբերի 9-ին ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում բացեց Աֆղանստանում (ISAF) եւ Կոսովոյում (KFOR) ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող գործողություններում ՀՀ խաղաղապահների մասնակցությանը նվիրված ֆոտոցուցահանդես:

Ցուցահանդեսը տեղակայված է Կենտրոնակայանի հիմնական շինության` ԶԼՄ-երի ներկայացուցիչների գործունեության համար նախատեսված սրահում:

Ինչպես նշեց ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Եդիգարյանը, առաջին անգամ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ցուցադրվում է 2004 թվականից Կոսովոյի առաքելությանը եւ 2010 թվականից Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման առաքելությանը ՀՀ ԶՈՒ համակազմերի մասնակցության պատմությունը: Դեսպան Եդիգարյանը կարեւորեց այս միջոցառման անցկացումը նաեւ այն հանգամանքով, որ վերջին մեկ տարում Հայաստանի Հանրապետությունը եռապատկել է Աֆղանստանում ծառայող իր համակազմի քանակը եւ այս տարվա հունիսին վերականգնել իր մասնակցությունը Կոսովոյում իրականացվող գորոծողությանը:

Ֆոտոցուցահանդեսը զգալի ուշադրության է արժանացել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում եւ գործելու է մինչեւ. նոյեմբերի 15-ը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ