29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երևան-Ստամբուլ ավտոբուսի շրջվելու հետևանքով տուժածներից 6-ը դեռ հիվանդանոցում է

Շիրակի մարզի Ղազանչի գյուղի մոտակայքում Երևան-Ստամբուլ ավտոբուսի շրջվելու հետևանքով տուժածներից 6 հոգի դեռևս գտնվում է Գյումրի քաղաքի բժշկական կենտրոնում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Իսրայելյանը: Հիվանդների վիճակը բժիշկը գնահատեց բավարար` նշելով, որ նրանք բոլորն էլ գտնվուն են պալատներում: Իհարկե, պարզ չէ, թե երբ դուրս կգրվեն հիվանդանոցից, քանի որ տուժածներից ոմանք կոտրվածքներ են ստացել և գիպսեր են դրված: ‘Մոտակա օրերս դուրս կգրվեն: Խորը վնասվածքներ և անհագստանալու կարիք չկա’,-ասաց Իսրայելյանը:

Նա նշեց նաև, որ պատահարից իրենց մոտ տեղափոխել են 25 տուժած, որից 8-ը դուրս է գրվել առաջին օրը: Հաջորդ օրը դուրս է գրվել ևս 8 հոգի, ապա ևս 3-ը”

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին, ժամը 14.16-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ղազանչի գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու շրջվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Երևանից Ստամբուլ մեկնող ավտոբուսը Երևան-Բավրա ավտոճանապարհի 166-րդ կմ-ի մոտ (Ղազանչի գյուղ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու կողաշրջվել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ