14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Շաքարային դիաբետի տարածվածությամբ Հայաստանն առաջինն է տարածաշրջանում

Այսօր շաքարախտի դեմ պայքարի միջազգային օրն է: Շաքարային դիաբետով հիանդների թիվը գնալով մեծանում է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Այս մասին այսօր ասուլիսում խոսեց ‘Մուրացան’ հիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովան: Նրա տեղեկացմամբ`  Հայաստանում այս հիվանդությամբ տառապում է 56 հազ. մարդ, որոնցից 400-ը՝ մինչև 18 տարեկան երեխաներ են: Նա նշեց, որ իրականում նրանց թիվը շատ ավելին է, սակայն որոշ դեպքերում շատերը չեն գրանցվում: Բժիշկ Աղաջանովան նշեց, որ այսօր շատ կարևոր է դասընթացներ կազմակերպել դպրոցներում, և բոլորին տեղեկացնել, որ նրանց կողքին ապրող երեխաները հասարակության լիարժեք անդամներ են:

Պետությունը դիաբետով հիվանդների համար անվճար տրամադրում է ինսուլին: Սակայն  տան պայմաններում երեխաների գլյուկոզան չափելու համար անհրաժեշտ են գլյուկոմետրեր, որոնք ձեռքբերելու համար մեծ ծախս է հարկավոր:

‘Երազ’ բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարինե Մխիթարյանը հավելեց, որ  միջազգային տվյալների համաձայն` տարածաշրջանում դիաբետի հիվանդության տարածվածությամբ Հայաստանն առաջինն է: Հիվանդության թվի նվազման համար կարևոր է իրազեկվածությունը: Այդ նպատակով  նախատեսված են  հակիրճ դասընթացներ ավագ դպրոցներում: Նախատեսված է իրականացնել նաև ‘Դիաբետը ապրելակերպ’ խորագրով միջոցառումների շարք:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ