Ռեկորդակիր Փոստանջյանն արդարանում է
՛՛Անոնիմ հայտարարություն է տարածվել:
Գործողումները երջանկության պահեր չեն, դա ավելի դժվար աշխատանք է, քան իրականացնում են ՀՀ-ում: Կարող է մեկ օր ճանապարհ անցնես, սակայն մի քանի ժամ լինես հանդիպումների մեջ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը՝ մեկնաբանելով “Վերահսկողական Քաղացիական Նախաձեռնության՛՛ տարածած հաղորդագրությունը, ասաց ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նշենք, որ պատգամավորիին այդ հայտարարությամբ մեղադրել էին, որ նա չի մտածում սահմանափակել պետական բյուջեի հաշվին արվող սեփական անսահմանափակ “կռուիզների” ծախսերը և ԱԺ վերջին մոնիտորինգի արդյունքում նա պետբյուջեի հաշվին գործուղումների մեկնելու իր հաճախականությամբ գերազանցել է այնպիսի ռեկորդակիրի, ինչպիսին Դավիթ Հարությունյանն է, և այսօր արդեն զբաղեցնում է առաջին հորիզոնականը:
Փոստանջյանը խորհուրդ տվեց նման մեղադրանքներ հնչեցնողներին նախ հայտնել իրենց անունները, և այդ քաղաքացիական վերահսկողությունն իրականացնել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նշած ԱԺ-ի ֆեոդալների նկատմամբ: ՛՛Մեկն էլ Ռոբերտ Քոչարյանի ուղարկած ֆեոդալն է, ով բացակայում է ԱԺ նիստերից: Թող նրան վերահսկեն՛՛,-նշեց պատգամավորը:
Պատգամավորը խոսեց նախ նախագահական ընտրությունների մասին՝ նշելով, որ ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ իրենց միասնական թեկնածուն, ազատամիտ քաղաքացիների թեկնածուն է, իսկ նրա ազատ բանակը հսկայական է: Պատգամավորի խոսքով՝ նույնիսկ եթե ՛՛Ազատ դեմոկրատները՛՛ ցանկանան սատարել Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա իրենք կընդունեն այդ սատարումը: