18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ընդդիմությունը միավորներ է կուտակում

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պետական բյուջեն պետք է մասնագիտական առումով քննարկվի: Սակայն ընդդիմությունն այս փաստաթուղթը ծառայեցնում է նախընտրական միավորներ կուտակելու նպատակով:

‘‎2013թ. ֆինանսական գլխավոր փաստաթուղթը կառուցված է ոչ թե վիրտուալ ցանկությունների, այլ իրականության վրա հիմնվելով։ Մենք շատ հստակ պատկերացնում ենք առկա իրողությունները և մեր հնարավորություններն ու ակնկալիքները բխեցնում ենք այդ իրողություններից։

Բնականաբար, բոլորիս ցանկությունները շատ ավելին են, սակայն մենք չենք կարող այլ քաղաքական ուժերի նման մեզ թույլ տալ խոստումներ հնչեցնել, պոպուլիստական ելույթներ ունենալ։ Պետական բյուջեն ֆինանսական փաստաթուղթ է, ինչը ոչ թե քաղաքական, այլ մասնագիտական քննարկումների կարիք ունի։ Թեև մեր քաղաքական ընդդիմախոսներին հասկանալ կարելի է. նախընտրական շրջան է, և ամեն ինչ ծառայեցվում է նախընտրական միավորներ կուտակելու նպատակին’,-գրել է պատգամավորը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ