23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Հայ-ադրբեջանական սահմանը հատած Ալիևը փոխանցվել է Կարմիր Խաչ

Հայ-ադրբեջանական սահմանը նոյեմբերի 12-ին հատած Թելման  Ջավաշիրօղլու Ալիևը հանձնվել է Կարմիր Խաչին: Այս մասին Henaran.am-ի գետ զրույցում ասաց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով` միջազգային կառույցները պետք է որոշեն, թե ինչ է լինելու Ադրբեջանի քաղաքացու հետ, սակայն հավանաբար նա ետ կվերադարձվի հայրենիք: Հարցին, թե սահմանի հատումը դիտավորություն է եղել, Հովհաննիսյանն ասաց, որ իրենք նման տեղեկատվության դեռևս չեն տիրապետում, դա ևս պետք է միջազգային կառույցները պարզեն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 12-ին հայ-ադրբեջանական շփման գծում արձանագրվել է սահմանի խախտում: Ադրբեջանի Հանրապետության Ղազախի (Խաղխաղի) շրջանի Մազամլի գյուղի բնակիչ , 1971թ. ծնված Թելման  Ջավաշիրօղլու Ալիևը ժամը 07:45-ի սահմաններում հատել է հայ-ադրբեջանական սահմանը՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հատվածում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ