ԱԺ-ի ամենակտիվները
Ազգային ժողովի այս նստաշրջանում ելույթների թվով ամենաակտիվ խմբակցությունը ՀՀԿ-ն է, նրան իր ակտիվությամբ հաջորդում են ԲՀԿ-ը, ‘Ժառանգությունը’, ՀՅԴ-ը, ՀԱԿ-ը և ՕԵԿ-ը: Այս մասին տեղեկանում ենք parliamentmonitoring.am կայքից:
Հնչեցրած հարցերի թվով ևս առաջատրը ՀՀԿ-ն է, ում անդամների հարցերի թիվը կազմել է 29: Երկրորդն այս անգամ ՀԱԿ-ն է /14 հարց/, ՀՅԴ /12 հարց/, ԲՀԿ /11 հարց/, ՕԵԿ-ը /10 հարց/, ‘Ժառանգությունը’ /7 հարց/:
Խմբակցություններում չընդգրկված անկախ պատգամավորները 2 ելույթ են ունեցել և հնչեցրել 4 հարց: