29 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարչապետը ծանոթացել է Սպենդիարյանի տուն-թանգարանի հիմնանորոգման աշխատանքներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան, ծանոթացել կատարված հիմնանորոգման աշխատանքներին: Տուն-թանգարանի հիմնանորոգման աշխատանքները պետական ֆինանսավորման ծրագրով մեկնարկել էին 2011թ.: Նախագծային աշխատանքների համար ներդրվել է 18 մլն, իսկ շինաշխատանքների՝ 29 մլն 468 հազար դրամ: Վերանորոգվել է տուն-թանգարանի ողջ տարածքը. հիմնական ցուցադրության, գրասենյակային, ֆոնդային, և մինչև այդ չգործող կիսանկուղային […]

Բրյուսելից բերել ենք բավականին նորմալ փաստաթուղթ. Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 28-29-ը Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) հերթական` 13-րդ նիստի արդյունքները ներկայացվեցին ԵՄ-Հայաստան ԽՀՀ անդամների` դեկտեմբերի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսում: Բրյուսելյան նիստին Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանը (ՀՀԿ), Ալեքսանդր Արզումանյանը (Ժառանգություն), Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ), Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ), Կարեն Բոթոյանը (ՕԵԿ) եւ Վահրամ Բաղդասարյանը (ՀՀԿ): […]

Մահացած զինծառայողի ընտանիքը կրկին ՊՆ-ին է մեղադրում

Մահացած զինծառայող Արթուր Քոչարյանի ընտանիքը հայտարարություն է տարածել, որտեղ կրկին մեղադրում են ՊՆ-ին իրենց որդու համար պահանջվող գումարը չվճարելու մեջ: ”Պաշտպանության նախարարությունն ու նրան ամեն կերպ պաշտպանելու հաշվին սեփական գոյությունը քարշ տվող «հայրենասերները» համացանցով մեկ ցինիկաբար տարածում են այն տեսակետը, թե Արթուր Քոչարյանի մահվան հարցում ՊՆ-ն որևէ մեղք չունի: Սա այն դեպքում, երբ ՊՆ-ի կողմից […]

Սա մեր բոլորի հաղթանակն է. Անի Քրիստի

Arpa International Film Festival հեղինակավոր մրցույթին հայազգի Միքայել Պողոսյանը ճանաչվել է 2012թ. լավագույն դերասան: Փառատոնի բացումը տեղի է ունեցել ամերիկաբնակ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի ”Կորած մոլորվածը Հայաստանում” ֆիլմով:  Շնորհավորելով երգչուհի Անի Քրիստին Ֆեյսբուքյան իր էջում գրել է. ”Սա մեր բոլորի հաղթանակն է”:

Ո՞ւմ կայքն է լավը…

 Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի  օգոստոսի 1-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացված  է մոնիթորինգի արդյունքում  գնահատվել է ել Հայաստանի պետական մարմինների կայքերի թափանցկիության մակարդակը։  Ըստ խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի,  պետական մարմինների կայքերում նկատելի են տեխնիկական ու բովանդակային էական բարելավումներ, սակայն դա չի նշանակում, որ թերացումներն անտեսանելի են։ Զգալի բարելավել  են մարզպետարանների կայքերը: Այս […]

Կջեռուցվեն արվեստի ու երաժշտական դպրոցները, մշակույթի տներն ու գրադարանները

Ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում առաջնահերթության կարգով վերանորոգումներ և անհրաժեշտ այլ աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում, մանկապարտեզներում և առողջապահական հիմնարկներում: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: <<2011 թվականին մենք կարողացանք մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզներն ապահովել ջեռուցման համակարգերով: Այս տարի ջեռուցվեցին նաև դպրոցները: 2013 թվականին կփորձենք ավարտել նաև արվեստի ու երաժշտական դպրոցների, ինչպես նաև մշակույթի […]

ՊՆ-ը պատրաստ է հանդես գալ փաստաթղթային հիմանվորումներով

ՀՀ ՊՆ-ը հայտարարություն է տարածել զինծառայող Արթուր Քոչարյանի մահվան հանգամանքների վերաբերյալ: ”ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանի հիվանդության հայտնաբերման առաջին իսկ օրից ՀՀ պաշտպանության նախարարությունը ձեռնամուխ է եղել նրա առողջությունը վերականգնելուն և կյանքը փրկելուն, ինչի մասին սույն թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածել էր պարզաբանում: Ըստ բժշկական հետզոտության արդյունքների՝ գոյություն ունի ապլաստիկ անեմիայի պաթոգենետիկ […]

Մատաղիսի գործը դատական վիճաբանությունների փուլում է

2012 թ. դեկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է Մատաղիսի գործով դատական նիստ: Նախորդ դատական նիստի ընթացքում մեղադրողներից մեկը ընթերցեց ճառի ներածական մասը, որով պնդեց մեղադրանքը, այնուհետև խնդրեց դատական նիստը ընդմիջել մինչև 2012 թ. դեկտեմբերի 4-ը ճառը ամբողջությամբ ներկայացնելու համար: Հիշեցնենք, որ Մատաղիսի գործի վերաբերյալ իրենց մտահոգությունն էին հայտնել մի շարք հասարակական […]

”Պարզ լիճն” այլանդակված է

ՀՀ  Քաղաքացի, լուսանկարիչ Վլադիմիր Սարոյանը դեռևս 2012թ. հոկտեմբերի 24-ին Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ-ի «Պարզ լիճ» բնության հուշարձան համարվող տարածքում կատարված ծառահատումների, ինչպես նաև այդ տարածքում կատարվող ինչ-որ շինարարական աշխատանքների վերաբերյալ ահազանգել էր ՀՀ բնապահպանության նախարարության թեժ գիծ: Սակայն ի պատասխան այդ ահազանգին, ՀՀ բնապահպանության նախարարությունից նոյեմբերի 16-ին հայտնել են, որ այդ տեղամասում անմիջապես կատարվել են […]

Տեղի կունենա Կոնգոյում զոված ՀՀ քաղաքացիների մարմինների ճանաչման գործընացը

ԱԳՆ Ֆեյսբուքյան էջում հասանելի տեղեկատվության համաձայն մոտակա օրերին տեղի կունենա Կոնգոյում զոված ՀՀ քաղաքացիների մարմինների ճանաչման գործընացը: Հիշեցնենք, որ ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Կոնգոյի մայրաքաղաք Բրազավիլի օդանավակայանի մոտակայքում:Օդանավի անձնակազմը բաղկացած է եղել 7 հոգուց, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ էին եւ այնտեղ աշխատում էին պայմանագրային հիմունքներով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի