29 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արվեստի ուժով փրկենք բնությունը

Այս համերգով մենք  կոչ ենք անում, որպեսզի բոլորս միասնական լինենք  ոչ միայն Խոսրովի արգելոցի,  նաեւ այլ բնապահպանական խնդիրների հետ կապված, – համերգից հետո հանդիսատեսին  դիմեց  Երեւանի Կոմիտասի անվան  կոնսերվատորիայի վոկալ բաժնի ուսանողուհի` Նվարդ Ստեփանյանը , հետո էլ հիշեցրեց Դոստոեւսկու խոսքերը. – Եթե չես սիրում բնությունը, դու մարդ չես  ու չես կարող նաեւ քաղաքացի լինել : […]

Ահազանգ. բռնություն “Ազատություն” ռադիոկայանի լրագրողի նկատմամբ

“Ժառանգություն” կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը facebook-ի իր էջում տեղադրել է հետեւյալ հայտարարությունը: “Հայտարարություն-ահազանգ Նորքի 2-րդ զանգվածի հանրակացարանների առջեւ թաղի խուժանը հարձակվել է “Ազատություն” ռադիոկայանի լրագրողի` Իրինա Հովհաննիսյանի վրա, ով իր մասնագիտական գործունեության շրջանակներում տեսանկարահանում էր տարածքը, երբ նրանցից մեկը ցուցակը ձեռքին կազմակերպում էր երթուղային տաքսիներով “ցուցակագրված ընտրողների” տեղափոխումը տեղամաս: Մի պահ լրագրողի ձեռքից խլվել […]

Էպիլեպսիան

Վանաձորցի 15-ամյա  Նարեկի կյանքի ամենանվիրական երազանքն առողջանալն ու աշխատունակ դառնալն է: Պատանին տառապում է էպիլեպսիայով: Հիվանդությունն առաջին անգամ ի հայտ է եկել 6 տարեկանում, դա այն օրն էր, երբ տղան առաջին անգամ դպրոց ոտք դրեց:  Մայրն ու մանկավարժները մտածել էին` անսվոր  հոգնածություն է, կանցնի: Սակայն նոպաները կրկնվում էին, ժամանակի հետ` շատանում: Այժմ օրվա մեջ մի […]

Հայաստանում ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ են

Այսօր դեկտեմբերի 2-ին Հայաստանի երկու ընտրատարածքում  Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ են: Թիվ 1ընտրատարածքում կպայքարեն երեք թեկնածու ՀԺԿ անդամ, ինքնառաջադրված Էդուարդ Պետրոսյանը, ՀՀԿ-ից` Ռոբերտ Սարգսյանը եւ “Ժառանգությունից” Ստյոպա Սաֆարյանը: Այս ընտրատարածքը ընդգրկում է Երեւանի Ավան վարչական շրջանն ամբողջությամբ եւ Նոր Նորք վարչական շրջանից` Լվովյան փողոցը մինչեւ Գ.Բորյան փողոցի խաչմերուկն ընկած շենքերը, Գ.Բորյան եւ Ֆ.Նանսեն […]

Վթար Շիրակում. փեսացուի եղբայրն է մահացել, հարսնացուն հիվանդանոցում է

Այսօր, Ժամը 10:00-ի սահմաններում Արթիկ-Մանթաշ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են “ՎԱԶ 21015” մակնիշի 23 ՍԼ 906 համարանիշի եւ “ՎԱԶ 2109”մակնիշի 14 ԼԼ 123 համարանիշի ավտոմեքենաները:  Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով “ՎԱԶ 2109”-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ուղեւորն ու “ՎԱԶ 21015”-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի Գյուլբենկյանի […]

Մայր տաճար բերվեցին առաքյալների մասունքները

 Դեկտեմբերի 1-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հանդիսավորապես տոնախմբեց Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակը: Տոնի նախօրեին` նախատոնակի արարողության ժամանակ, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Ս. Տաճար էին բերվել Մայր Աթոռում պահվող Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների մասունքները:  Տոնի առիթով Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր […]

Հայերը երկարակեցությամբ առաջնային տեղ են զբաղեցնում

Ամենաերկարակյաց մարդիկ ապրում են Մոնակոյում, որտեղ կյանքի միջին տեւողությունը կանանց մոտ 93,77 տարի է, տղամարդկանց` 85,74 տարի: Ամենաքիչն ապրում են Չադում, որտեղ կյանքի միջին տեւողությունը կանանց մոտ 49,82 տարի է, տղամարդկանցը` 47,61 տարի, գրում է “Daily Mail”-ը: Հայաստանը հետխորհրադային երկրների շարքում 4-րդ տեղն է զբաղեցնում երկարակեցությամբ` Վրաստանից, Լիտվայից եւ Էստոնիայից հետո: Տարածաշրջանում այն 2-րդն է: Մեր […]

Նախագահի թեկնածուն չհասցրեց ներկայացնել գրական գոհարները

Արձակագիր, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը չներկայացավ դեբատի: “Դեբատ” ակումբում նա պիտի բանավիճեր էպոսագետ, ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի հետ: Տեր-Գուլանյանը ոչ թե խուսափել էր, այլ մարզում էր, եւ չհասցրեց գալ, եթե նկատենք, որ դեբատը սկսեց տասնհինգ րոպե ուշացումով: Արդյոք նրան տեսիլք է երեւացել ու հորդորել առաջադրվելու նախագահի թեկնածու: Վարդան Սեդրակյանի աչքին տեսիլք չի երեւացել, երբ նա […]

ԵՄ-ին պահանջում են զրկել Նոբելյան մրցանակից

Մի շարք Նոբելյան մրցանակակիրներ` հարավաֆրիկացի 81-ամյա արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտուի գլխավորությամբ, պահանջում են զրկել Եվրամիությանը խաղաղության Նոբելյան մրցանակից եւ ԵՄ-ի ներկայացուցիչներին չվճարել մրցանակային շվեդական 8 մլն կրոնը: Այս մասին հայտնում է “AFP”-ը: Բողոքարկող բաց նամակի հեղինակների կարծիքով` ԵՄ-ան թեկնածությունը բոլորովին չի համապատասխանում խաղաղության մրցանակի այն չափանիշներին, որոնք Ալֆրեդ Նոբելը ձեւակերպել է իր կտակում:  Մրցանակաբաշխությունը կայանալու է […]

ՄԻԱՎ-ը մահացու չէ

 Ընթացիկ  տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ, Հայաստանում ՄԻԱՎ վարակ ունեցողների 1359 դեպք է արձանագրվել: Գրանցված դեպքերի համարյա կեսի  մոտ այն վերածվել է  ՁԻԱՀ-ի: ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը Հայաստանում 3500 է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը: Ի դեպ վարկվածների մեջ կան տարբեր սոցիալական խմբերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի