12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պոռնկուհուն պետք չէ բարոյական ամուսին, նրան պետք է փող տվող մեկը

“Այսօր Հայաստանում ամենից շատ խոսվում է նախագահական ընտրությունների քաղաքական ակնկալիքների մասին: Իրականությունն այն է, որ Հայաստանում օրենսդիր եւ գործադիր իշխանությունների համար նախագահի ընտրությունը որեւէ փոփոխություն չի առաջացնի: Խորհրդարանական մեծամասնությունը կմնա մեծամասնություն, նրա կամքով ձեւավորվող կառավարությունն էլ կշարունակի իր գործունեությունը”-,այսօր “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Ըստ նրա` Հայաստանում քաղաքական դաշտը պառնկացված […]

Անօթևան միայնակ կնոջը զրկել են բնակարան ստանալու իրավունքից (վիդեո)

Աղետի գոտում, նախորդ երեք տարիների ընթացքում բնակբաշխման գործընթացը իրականացնող ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից, Գյումրու անօթևանների հերթացուցակում հաշվառված մոտ 400 անօթևան ընտանիք, տարաբնույթ պատճառներով զրկվեցին բնակարան ստանալու իրավունքից: Այդ ընտանիքները համալրեցին Գյումրու վագոն-տնակներում ապրող ավելի քան 3500 այն անօթևան ընտանիքների շարքերը, ովքեր չունեն երկրաշարժի հետևանքով անօթևանի կարգավիճակ և նույնիսկ անհայտ է, թե երբևէ կունենան բնակարաններ: Համենայնդեպս […]

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները կընթանան մեկ այլ փոթորկի ֆոնի վրա

ԱՄՆ-ի օդերեւութաբանական Ազգային կենտրոնը հայտնում է, որ նոյեմբերի 7-ին Նյու Յորք եւ Նյու Ջերսի նահանգների ուղղութամբ նոր փոթորիկ կշարժվի` “Նոսիստերը”, գրում են ամերիկյան ԶԼՄ-ները:  Հիշեցնենք, որ այս  2 նահանգներն էլ հենց ամենաշատը տուժեցին “Սենդի” փոթորկից: Օդերեւութաբանների խոսքով` աղետը ԱՄՆ-ի արեւելյան ափեր կարող է բերել քամիներ, անձրեւներ եւ նույնիսկ ձնաբքեր: Քամու արագությունը կարող է հասնել մինչեւ […]

“Շանթ”-ի Վարդանը մեկնում է Ամերիկա. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի աղբյուրների փոխանցմամբ` “Շանթ»”հեռուստաընկերության մարզական մեկնաբան Վարդան Թադեւոսյանն ընտանիքի հետ միասին պատրաստվում է լքել Հայաստանը եւ մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում, քանի որ “Շանթ”-ը սպորտային հաղորդման հեռարձակման համար նրանից պահանջել է բերել 5 մլն դրամ արժողությամբ գովազդ: Թադեւոսյանը չի կարողացել գտնել գովազդը, դրա համար էլ հաղորդումը “փակվել է”: Մեզ հետ զրույցում մեկնաբանը տեղեկությունը հաստատեց մասամբ: “Չեն […]

Դատավորի հումորը /վիդեո/

Նոյեմբերի 5-ին “Բանդայի”  գործով դատվարությանը ամբաստանյալներից Արթուր Մանուկյանը այսօր տուժող Սերիկ Սղոյանին հարցրեց, թե ինքը Հայաստանում չի եղել, ինչպես է ասում, որ մասնակցել է հարձակմանը:  “Ինչո՞ւ ես շառ անում”,-ձայնի տոնը բարձրացնելով ասաց ամբաստանյալը: Վերջինիս նկատողություն արեց նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը: “Դատական նիստը նրա համար է, որ պարզվի արդյո՞ք դուք մեղավոր եք: Եթե ձեր կարծիքով ձեր […]

Սեքս` ծննդաբերությունից հետո. ե՞րբ վերսկսել սեռական կյանքը

Սեքսը ծննաբերությունից հետո նուրբ հարց է: Կինը պետք է վերականգնվի ոչ միայն ֆիզիոլոգիապես, այլ նաեւ հոգեպես: Արգանդը պետք  է կրկին լինի նույն չափսերի, ինչ որ նախքան ծննդաբերությունն է եղել, ընկերքի պոկված վայրը, ինչպես նաեւ կարերի հատվածը պետք է վերականգնվեն: Իսկ հորմոնների մասին ընդհանրապես կարելի է չխոսել, քանի որ ապագա մայրիկը հղիության վերջին ամիսներին բացառապես մտածում է […]

Վերաքննիչ դատարանը այլ կարգով է աշխատում

Անցած ուրբաթ օրը` նոյեմբերի 2-ին ՀՀ վերաքննիչ դատարանում շարունակվեց ՀԱԿ ակտիվիստների դատավարությունը: Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, դատարանը մերժեց Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Ի դեպ, նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը հայտարարեց, որ դատարանը գնում է խորհրդակցական սենյակ` վճիռ կայացնելու, սակայն կոնկրետ չնշեց, թե որ ժամին է հրապարկելու վճիռը: Լրագրողները եւ դատավարության մասնակիցները ստիպված էին […]

Քաղաքապետը անցանկալի կադրերին առա՞ջ է տանում

Սիսիանի ավագանին իր հերթական նիստում հաստատել է քաղաքապետարանի կառուցվածքային փոփոխությունների հարցը: Այն ուժի մեջ կմտնի ՀՀ տարածքային կառավարման նախարարության հաստատումից հետո: Մասնավորապես, քաղաքապետարանի նախկին կրթության, մշակույթի եւ ընդհանուր բաժինների փոխարեն կգործի մեկ` կազմակերպական բաժին: Նախատեսվում է ներկայիս ֆինանսատնտեսական եւ եկամուտների հավաքագրման բաժինների փոխարեն եւս ստեղծել մեկ բաժին: Կգործեն նաեւ քաղաքաշինության ու տնտեսության ոլորտը համակարգող եւ […]

Կդառնա՞ն լրագրողները գերզգայուն այս հարցում

Ինչպես մատուցել նյութը,  որպեսզի հայ իրականության մեջ կոտրվեն գենդերային կարծարտիպերը: Ծաղկաձորում, երկու օր լրագրողների հետ “Գենդերային զգայուն լրագրություն” թեմայով քննարկում-սեմինար էր կազմակերպել APRA-ն (Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիա): “Քաղաքականությունը կանանց գործը չէ”, “կանանց գործառույթը երեխա ծնելն ու մեծացնելն է, մնացած ամեն ինչը երկրորդական է”,  “լվացք անելը տղամարդու գործը չէ”, “տղամարդիկ ուժեղ սեռ են,կանայք` թույլ” եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի