26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Էպոսագետ-նախագահացուի սեղանը խոզի բուդն է զարդարելու

Էպոսագետ Վարդան Սեդրակյանը միշտ բարձր ու տոնական տրամադրությամբ է նշում ամանորը: Այս տարի էլ այդպես է նշելու տոնը: Իբրև ավանդապաշտ մարդ` նախագահի թեկնածուն ամանորը և Սուրբ ծնունդը նշում է Հայաստանում ընտանիքի հետ: Այս մասին էպոսագետն ասաց Henaran.am-ի հետ զրույցում:

 ”Ես ավանդապաշտ մարդ եմ, հյուր եմ գնալու ազգականներիս, իրենք էլ են գալու”,-նշեց Սեդրակյանը: Կերակրատեսակների հարցում ևս ավանդապաշտ է, և նախագահի թեկնածուն մեզ հավաստիացրեց, որ իրենց տան սեղանին գլխավոր տեղում խոզի ազդրն է լինելու:

Հարցին, թե արդյոք ամանորյա այցերի ընթացքում Վարդան Սեդրակյանը քարոզելու է, որ փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում իրեն ընտրեն, ասաց. ”Չէ, ի՞նչ կարիք կա, իմ ազգականները վաղուց տեղյակ են. ես նոր տարի եմ նշելու”:

 ”Մաղթում եմ, որ Ձմեռ պապին բոլորին այցի գա ու նվերներ բերի: Եկող տարին ուզում եմ, որ լինի տնտեսական ու ռազմական հաջողությունների տարի”,-մաղթեց էպոսագետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ