11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տարին` Henaran.am-ի դիտակետից

Ընդամենը մի քանի ժամ եւ վիշապի տարուն կփոխարինի օձի տարին: Տարեմուտի այս օրը յուրաքանչյուրը փորձում է հետադարձ հայացքով ամփոփել անցնող տարին, ուրվագծել եկող տարվա անելիքները: Ինչ բերեց ու տարավ վիշապի տարին: “Henaran.am”-ը փորձել է հիշել եւ առանձնացնել մեր երկրի համար կարեւոր իրադարձությունները:

Եվ այսպես, տարին սկսեցինք “աշխարհի վերջ”-ի մասին ահազանգով եւ, ինչու չէ, ավարտեցինք նույն խոհերով: Ազգային ժողովի եւ ՏԻՄ ընտրություններ, քաղաքական սկանդալներ, աղմկոտ դատավարություններ, կորուստներ եւ ձեռքբերումներ. տարին ընդհանուր առմամբ հարուստ էր: Խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարավ իշխող կուսակցությունը` ՀՀԿ-ն:

Հավատցինք ու դժվար է ասել` փոխվեցինք, թե` ոչ, այդուհանդերձ, իրադարձությունները ցույց տվեցին, որ ինչ-որ բան փոխվել է: “Հարսնաքար”-ի հայտնի դեպքից հետո պատգամավորական մանդատը վայր դրեց ՀՀԿ անդամ, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Անհասկանալի ու “դրամատիկ” էր խաղում ԲՀԿ-ն ` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, բայց ի վերջո, մաս չկազմելով կոալիցիային` ԲՀԿ-ն իրեն հռչակեց այլընտրանքային: Այլընտրանքը այլընտրանք, բայց Հայաստանի նախկին ԱԳ նախարար, ԲՀԿ-ական ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը մեղադրվեց “փողերի լվացման” մեջ:

Դատապարտվեցին ՃՈ նախկին պատասխանատուները` Հովհաննես Թամամյանն ու Մարգար Օհանյանը: Սկսվեցին եւ դեռ կշարունակվեն մի քանի դատավարություններ` “Բանդա”-ի, “Հարսնաքար”-ի գործերով: Վերջ տրվեց հայկական սեքս-սկանդալի պատմությանը: Ապացուցվեց դերասանուհի Անժելա Սարգսյանի “տղամարդու” մեղքը եւ նա դատապարտվեց 3 տարի ազատազրկման:

Հայաստանի Շախմատի տղամարդկանց հավաքականն այս տարի ապացուցեց, որ աշխարհում հավասարը չունենք եւ չի էլ լինի: 2012-ին Հայաստանը չմասնակցեց ”Եվրատեսիլ” երգի մրցույթին, քանի որ այն Ադրբեջանում էր կազմակերպվել:

Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ` կապված Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձման հետ: Ի դեպ, ազատ արձակվեց սպանության մեջ մեղադրվող  Մարգարյանի եղբայրը:

Ունեցանք կորուստներ: Կյանքին հրաժեշտ տվեցին ՀՀ ժողովրդական արտիստներ, դերասանուհի Գալյա Նովենցը եւ  երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը:  

Առաջիկայում նախագահական ընտրություններ են եւ պիտի նախանշվի Հայաստանի 5 տարվա ճանապարհը: 

Թերեւս այսքանը, սիրելի ընթերցող, իսկ  անցնող տարվա զարմանքները կներկայացնենք հաջորդիվ: Հետեւեք Henaran.am-ի լրահոսին եւ կիմանաք, թե վիշապի տարում ինչն է զարմացրել մեր խմբագրակազմին:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ