29 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

7 միլիոն դոլար` Հայաստանը արյան ծով դարձնելու դիմա՞ց

‘Մարտի 1-ի զոհերը ոչ թե կառավարության վզին են, ես նրանց չեմ պաշտպանում, այլ Լեւոնի, որովհետև ինքը 7 միլիոն դոլար էր վերցրել ”Սորոսից”, որպեսզի Հայաստանը դարձնի արաբական աշխարհի արյան ծով, բայց 10-ը զհվեցին”,-Henaran.am-ի հետ զրույցում հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը` հիշեցնելով, որ մինչև 2008-ի մարտի 1-ը ՀԱԿ առաջնորդը փառաբանում էր Արևմուտքը, մարտի 1-ից հետո անարգեց Արևմուտքին, […]

Վթար. հղի կնոջը ծննդատուն են տեղափոխել/վիդեո/

Երեկ,   նոյեմբերի 30-ին` ժամը 21:30-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի 70 հասցեում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Միմյանց են բախվել միանգամից 3 մեքենաներ, որոնցից մեկը “Վանե” տաքսի-ծառայությունը սպասարկող մեքենաներից է եղել: Տաքսի-ծառայության մեքենայում են եղել վարորդը` վանաձորցի 55-ամյա Սուրեն Առաքելյանը եւ ուղեւորներ Կամո Բորյանն ու Քրիստինե Մելքոնյանը, ով հղի է: Նրան անմիջապես տեղափոխել են Վանաձորի ծննդատուն: 

Էս սարը իմն է. ԲՀԿ-ն ՀՀԿ-ին. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նախորդ շաբաթ օրը տարաձայնություններ են առաջացել Տավուշի մարզի Այգեպար համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Անդրանիկ Այդինյանի եւ ԲՀԿ Տավուշի մարզային կառույցի ղեկավար Նինա Ադամյանի միջեւ: Ականատեսների վկայությամբ` նրանց վեճը ծագել է այն բանից հետո, երբ գյուղապետը ցանկացել է “Գագիկ Ծառուկյան” հիմնադրամի կողմից համայնքին նվիրած տրակտորն օգտագործել խմելու ջրի ջրագծի կառուցման աշխատանքներն իրականացնելու նպատակով: Թերթի […]

Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է /վիդեո/

Դեկտեմբերի 1-ին նշվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը: Այս օրը կոչված է եւս մեկ անգամ ընդգծելու ՄԻԱՎ-վարակի համաճարակի գլոբալ տարածումը կանխարգելու անհրաժեշտությունը, ինպես նաեւ միավորել ջանքերն այդ սպառնալիքի դեմ պայքարելու գործում: Ավելի քան 3 տասնամյակ ՄԻԱՎ-վարակը տարածվում է մոլորակում` պատճառելով մեծ տնտեսական վնաս, աշխարհի բազմաթիվ երկրներում ապակայունացնում է սոցիալ-քաղաքական իրավիճակը, բացասաբար է ազդում տնտեսական […]

Ո՞ւր ենք գնում հայերով. Հայացք

Ըստ “Հայացք”-ի,  ամեն շաբաթ եւ կիրակի Ռուսաստան մեկնող վեցական ավտոբուսներ Բագրատաշենի մաքսային անցակետով հատում են Հայաստանի սահմանը։ “Այդ ավտոբուսները լեփ-լեցուն են հայկական ընտանիքներով, որոնք մեկնում են անհրաժեշտ իրերով, շատերը՝ տնային խալաթներով ու հողաթափերով։ Շաբաթ եւ կիրակի օրերին սրտաճմլիկ տեսարաններ են մեր մաքսակետում։ Լքում են մեծ ու փոքրով, կրծքի երեխոներով… Այդ օրերին միջինը 250-300 մարդ է […]

“Հին Էրիվանը” հիմա էլ թիկնազորի պետի՞ն. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի աղբյուրների փոխանցմամբ` Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանը օրեր առաջ հանդիպում է ունեցել “Հին Էրիվան” հոլդինգի նախագահ Մանվել Տեր-Առաքելյանի հետ եւ քննարկել “Հին Էրիվան” ռեստորանային համալիրի ճակատագիրը: Համալիրի աշխատակիցների տպավորությամբ՝ հենց Վ. Ղազարյանն է ցանկանում Տեր-Առաքելյանից վերցնել ռեստորանը, որպեսզի “բանկերին բաժին չհասնի”: Սակայն Տեր-Առաքելյանը մեզ հետ զրույցում հերքեց լուրը: “Ես Վաչիկի հետ ընկեր եմ […]

Արհեստական սիբիրախտ` ներկրման համար. Հայկական ժամանակ

Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում գյուղացին նոր խնդրի առաջ է կանգնել։ Վերջին շրջանում անասունը վաճառելու հարցում դժվարություններ են առաջացել։ Այս մասին “Հրապարակ”- թղթակցին ասել է գյուղապետ Վալենտին Պետրոսյանը։  “Ըստ նրա՝ անասունը չի վաճառվում, բայց ինչու՝ չգիտեն։ Ի դեպ, սիբիրախտի համաճարակի շրջանում պնդողներ եղան, որ դա “բեմադրված է”, նպատակ ունի վնասել տեղական մսի իրացմանը՝ ներկրվող մսի վաճառքի […]

Ո՞նց կարանք ապրենք…գեղադիրցիներ

”Անտանելի վիճակ է, որնց կարանք ապրենք, եթե ջուր չունենք”,-Henaran.am-ի հետ զրույցում իրենց բողոքը ներկայացրին Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղի բնակիչները: Վերջիններս մեզ պատմեցին, որ իրենց գյուղում միշտ էլ ջրի խնդիր է եղել, սակայն այդ խնդիրը հիմա ավելի է սրվել: Իրենք ջուր չունեն և հույս էլ չունեն, թե ապագայում գոնե այդ խնդիր կլուծվի: ”Գնում ենք կողքի գյուղից […]

Ի՞նչով են պայմանավորված դեմքի պզուկներն ու մազաթափությունը

Մաշկաբանության և սեռավարակների գիտաբժշկական կենտրոն հակաբորային կաբինետի վարիչ, մաշկավեներեբան Սամվել Հովհաննիսյանը բնական է համարում, որ երիտասարդ աղջիկների կամ տղաների դեմքին հաճախ անցանկալի պզուկներ են հայտնվում և պնդում է, որ նախկինում էլ այպես է եղել: Այս մասին Հովհաննիսյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Նման կերպ` մաշկավեներաբանը հերքեց տարածված այն կարծրատիպը, որ ներկայումս պզուկները, մազերի առկայությունը դեմքին, և […]

Վարչապետն այցելել է “Microsoft” ՏՏ ադեմիա

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում տեղակայված “Microsoft” տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիա եւ ինովացիոն կենտրոն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է ակադեմիայի եւ կենտրոնի գործունեությանը, ուսանողների կողմից մշակվող նորարարական ծրագրերին: Տեղեկացվել է, որ ամբողջ աշխարհում ակադեմիական հաստատությունները հետեւում են “Microsoft”-ի ՏՏ ակադեմիայի ծրագրին՝ նպատակ ունենալով առաջարկել “Microsoft”–ի տեխնոլոգիաների համար նախատեսված ՏՏ նորագույն կրթական ծրագրերը: Այդպիսով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի