20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Քուշկյանի առաջնորդությամբ Կապան

Անցած տարի “Էրեբունի” բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում անցած տարի ծնվել է  3732 երեխա, իսկ այս տարվա առաջին երեք օրերին՝ 26:

Այս մասին Henaran.am-ին տեղեկացրին կենտրոնի լրատվական բաժնից: Ի դեպ, երեկ  ներկայացրել էինք զոհված ազատամարտիկի մայր Շնորհիկ Հակոբյանի բաց նամակը առողջապահության նախարարին: Վերջինս նախարարին գրել էր, թե ինչպիսի ուշադրությամբ է համակված իր թոռնուհին՝ Արուսիկը, որը կեսարյան հատումով ծննդաբերել է բժշկական կենտրոնում:

Ինչպես Շնորհիկ տատի թոռնուհով  այնպես էլ բոլոր նորածին մայրերով անձամբ հետաքրքրվում է  ծննդաբերական բաժանմունքի  տնօրեն Անդրանիկ Պողոսյանը:Վերջինս ոչ աշխատանքային այս  տոն օրերին ամեն օր ծննդատանն էր:

Փոքրիկ Սոսեի քաշը, ըստ բժիշկի, ավելանում է, եւ մի քանի օր անց դուրս կգրվի: “Բառեր չեմ գտնում երախտիքի խոսքեր ասելու՝ գլխավոր բժիշկ Հարություն Քուշկյանից սկսած մինչեւ վերջին բուժաշխատող: Հույս չունեի, որ փոքրիկիս հետ ամեն ինչ լավ կլինի, փառք եմ տալիս Աստծոն, որ հայնտվեցի հենց այս հիվանդանոցում”,-Henaran.am-ին ասաց Արուսիկ Գեւորգյանը՝ հաստատելով տատի հրավերը. Փոքրիկ Սոսեի մկրտությանը հրավիրվելու են բոլոր բժիշկները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ