29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Հաց ու ջուր չեմ ուզըմ. իմ հասանելիք մի կտոր հողն եմ ուզըմ…” բողոքում է բազմավակ մայրը /վիդեո/

 Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ  Տաթեւիկ Կոստանդյանի խոսքով,  իր  ընտանիքում վեճերը միշտ սոցիալական հողի վրա են եղել: “Ես 15 տարի ա էս գյուղի բնակիչ եմ, դաժե չգիտեմ ում տան վրա եմ գրանցված: 4 բանակային ունենք, ում տան վրից են կանչելու”,-ասում է նա:  Ընտանիքը ապրում է տնակում, սակայն տարածքը, որի վրա գտնվում է այն, սեփականաշնորհված  չէ: Կինը պատմում է որ բազմիցս դիմել է գյուղապետին, սակայն արձագանք առայժմ չկա: Երիտասարդ մայրը դիմել է անգամ երկրի նախագահին: Ապրում են ծայրահեղ սուղ պայմաններում` զուրկ տարրական պայմաններից ու կոմունալ հարմարություններից:  “Էս լույսն էլ 10 օրով են տվել, ուրիշի հաշվիչից միացրել են` գնացել:

 Խնդրել եմ, որ էրեխեն գիշերը ուշաթափվում ա, բա ես ինչ կանեմ”,-ասում է նա՝ բացատրելով, որ հաշվառում չունենալու պատճառով չի կարող Հայէլցանցերի բաժանորդ դառնալ:
Բազմազավակ ընտանիքի ամենամեծ զավակը 12 տարեկան է: Եղբայրներից ամենակրտսերը տառապում է էպիլեպսիայով, թոքն էլ 1 տարի առաջ է վիրահատվել: “Հաց ու ջոր չեմ ուզըմ. իմ հասանելիք մի կտոր հողն եմ ուզըմ, որ իմ երեխեքը ապագա ունենան:

Օրենքով իրանց ամեն ինչ հասնըմ ա: Էս երեխեքն ինչով են ապրելու”,-ասում է մեր զրուցակիցը:

Այս ամենի մեղավորն, ըստ Գոհար Կոստանդյանի՝ ամուսնու քույրն է՝ տալը, ով 5 անհաջող ամուսնություններից հետո կրկին  վերադարձել է հայրական օջախ, որ գտնվում է հարեւանությամբ: Երեխաները  մոր պես` հորաքրոջ հետ շփում չունեն. Գոհարի պատմելով` փոքրիկները մեն-մենակ են եղել այն ողջ ընթացքում, երբ ինքը մայրաքաղաքում վիրահատվելիս է եղել: Ամենասարսափելին էլ այն է, որ փոքրիկի առողջությունը փրկելու համար “սրտացավ” ազգականներն ափսոսացել է 25 գրամ արյուն տալ:

 Տիկին Գոհարի  ամենամեծ երազանքն է լուծել հողի սեփականաշնորհման խնդիրը: Ամուսնու` հարեւանությամբ գտնվող սեփական մեծ տնից կինը ոչ մի հույս ու ակնկալիք չունի: Միայն սեփականության վկայական ունենալն է կնոջ ցանկությունը, ինչը վերջ կդնի էլեկտրաէներգիայի բոլոր կեղծ անդորրագրերին ու նպաստը ստանալու քաշքշուկներին: 

Ամանորի գիշերը ինքն այդ երազանքն է մտապահել, եւ հուսով է, որ այն կատարվելու է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ