29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քաղաքականությունից մինչև թխվածքներ ու աղցաններ /վիդեո/

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանն ամանորը նշում է Հայաստանում՝ հին բարի ավանդույթներով:  ՛՛Նշում եմ ընտանիքիս և ընկերներիս ընտանիքների հետ: Չեմ սիրում երկրից դուրս լինել, երիտասարդ տարիներին փորձել եմ մի քանի անգամ երկրից դուրս նոր տարին նշել, հետո հասկացել եմ, որ այն ջերմությունը, ընտանեկան ու հարազատ շրջապատը, որ պիտի ուղեկցի քեզ ամանորին, պակսում է, և դրանից հետո շատ երկար տարիներ նշում եմ Հայաստանում՝  ընտանիքի անդամներով, հարազատներով շրջապատված. մեծ ընտանիքի համար երևի ամենաբնական տարբերակն է դա՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում պատմեց պատգամավորը:

 Նա համոզված է, որ եթե տոնածառ չկա, ապա ամանորի տոնական տրամադրությանն ու զգացողություններին ինչ-որ բան պակասում է: Ինքը Հերմինե Նաղդալյանը տոնածառը չի զարդարում, քանի որ դա մեծ սիրով անում են նրա երեխաները: Պատգամավորը մեզ ասաց, որ տոնածառը միշտ շուտ են դնում, չեն սպասում դեկտեմբերի վերջին օրերին: Բացի տան ներսում դրվող տոնածառից ԱԺ փոխնախագահի բակում առկա եղևնիները ևս զարդարվում են՝ տոնական տրամադրություն հաղորդելով թե ընտանիքի, անդամներին, թե դրսի անցորդներին:

Ամանորյա ուտեստներից Հերմինե Նաղդալյանը սիրում է պասուս տոլմա: ՛՛Ընդհանրապես պատրաստել սիրում եմ, տանն էլ բավական համեստ խոհանոց ունենք, որի համար պարտական եմ սկեսրոջս ու մայրիկիս, որովհտև շատ բաներ իրենցից ենք սովորել, բայց կան բաներ, որ ինքս եմ շատ սիրում ու ինքս եմ պատրաստում՛՛,-ասաց պատգամավորը ու որպես օրինակ՝ նշեց, որ իր երեխաները շատ սիրում են հատկապես իր պատրաստած թխվածքներն ու աղցանները:

Հարցին, թե արդյո՞ք պատգամավոր Հերմինե Նաղդալյանը ամանորյա այցելությունների ժամանակ խոսում է քաղաքականությունից, ժպտալով պատասխանեց. ՛՛Աշխատում եմ չխոսել, բայց այնքան էլ չի հաջողվում՛՛:

Մանրամասները տեսանյությում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ