12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նորածիններին կոչել են նորընտիր նախագահի եւ նրա մրցակցի անուններով

Քենիայում ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների օրը լույս աշխարհ եկած երկվորյակ եղբայրներին անվանել են վերընտրված նախագահ Բարաք Օբամայի եւ նրա մրցակից Միթ Ռոմնիի պատվին` Բարաք եւ Միթ: Երեխաները ծնվել են  երկրի ղեկավարի հոր  ծննդավայր Կոգելո գյուղից`  ոչ հեռու, հաղորդում է “BBC”-ն: Ի դեպ Օբամային արդեն հասցրել են շնորհավորել մի քանի օտարերկրյա ղեկավարներ: Դեռ նախօրեին “Twitter”-ի իր միկրոբլոգում […]

Գյումրու նախկին քաղաքապետը ասպարեզում չի. Հայկական ժամանակ

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ընդհատակ է անցել, ոչ մի ձեւով իր մասին չի հիշեցնում, ավելին, գյումրեցիները չգիտեն անգամ՝ Ղուկասյանը քաղաքո՞ւմ է, թե՝ ոչ: Թեմային անդրադառնում է “Հայկական ժամանակ”-ը” “Երեկ սույն հարցով զանգահարեցինք Վարդան Ղուկասյանի խոսնակ Լիլիթ Աղեկյանին, որն ասաց. “Նախկին քաղաքապետը քաղաքում է, բավականին ակտիվ գործունեությամբ է զբաղված, իրականացնում է այն բոլոր ծրագրերը, որոնք […]

ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ “Ազատ դեմոկրատներ”-ը հիասքանչ եռյա՞կ

Henaran.am-ի տեղեկություններով, չի բացառվում, որ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին “Ազատ դեմոկրատներ”-ը, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը սատարեն միասնական մի թեկնածուի: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս տարբերակը երեք կուսակցությունների ղեկավարների հետ քննարկվել է: Ավելին, “Ազատ դեմոկրատներ”-ի ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը օրերս հանդիպել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Արդյունքում, որոշել են սպասել ԲՀԿ-ի վերջնական որոշմանը: Քոքոբելյանի հետ համագործակցության գաղափարը, սակայն […]

Անժելան չլսեց իր “տղամարդուն”

Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր` նոյեմբերի 7-ին ավարտվեց  “Ուր է իմ տղամարդը” սերիալի դերասանուհի Անժելա Սարգսյանի հայցի դատաքննությունն ընդդեմ Կարեն Արայանի: Նա  մեղադրվում է դերասանուհու եւ նրա ամուսնու` Ղազար Ավետիսյանի անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիք համարվող, միաժամանակ պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարները տարածելու մեջ: Կարենի փաստաբան Կիմա Սարյանը ներկայացրեց պաշտպանական ճառը, որից հետո վերջին […]

“Chanel No. 5” օծանելիքը վնասակար է առողջության համար

“Chanel No. 5” օծանելիքի վաճառքը կարող է արգելվել: Եվրոպացի գիտնականները օծանելքի մեջ այնպիսի նյութեր են հայտնաբերել, որոնք կարող են մարդկանց մոտ ալերգիա առաջացնել: Ուսումնասիրություն անցկացնող մասնագետներն օծանելիքի եւ կոսմետիկ պարգաների մեջ ընդհանուր առմամբ 100 վնասակար  բաղադրիչներ են հայտնաբերել եւ կոչ են արել սահմանափակել դրանց վաճառքը: Միաժամանակ Եվրահանձնաժողովը հերքել է որեւէ օծանելիքի եւ մասնավորապես “Chanel No. […]

Ծառուկյանն ու Տեր-Պետրոսյանն անընդունելի են

ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի կարծիքով` խորհրդարանական ընդդիմությունը դեռևս չի հայտարարել նախագահական ընտրություններում իր մասնակցության ձևաչափի մասին, քանի որ այդպիսի մարտավարություն է ընտրել: ‘Երևի իրենք տակտիկական մոտեցումներ ունեն որոշ հարցերի շուրջ, այդ պատճառով էլ չեն հրապարակում: Կարծում են` միանգամից առաջադրումների ժամանակ կհրապարակեն իրենց որոշումը’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Թովմասյանը: Մեկ այլ հարցի, թե ով կարող է […]

Երկու հիշեցում քաղաքական դպրոցի 4-րդ դասարանի աշակերտ Արմեն Աշոտյանին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը Ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ԿԳՆ Արմեն Աշոտյանի մեկնաբանությանը, որն ուղղված էր ԲՀԿ-ի`  կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու առաջարկին: ‘ԵՐԿՈՒ ՀԻՇԵՑՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՆ 1. ԲՀԿ-ն իր ծրագրում միշտ էլ ունեցել է 100%-անոց համամասնական ընտրակարգին աստիճանական անցում կատարելու կետը: Եթե կարողանում եք լավ հաշվել, թե քանի […]

Քաղաքապետարանին ցանկությունն է պակասում

‘Ժառանգության’ վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանում փողոցների անցման հատվածներին` նշելով, որ դրանց մի մասը ճիշտ տեղում չէ արված: ‘Չքնաղագույն պուրակների ու հրաշագեղ այգիների հայրենիքներից մեկում՝ Անգլիայում, այգի հիմնելու ժամանակ միառժամանակ արահետներ չեն անում: Սպասում են, որպեսզի տեսնեն, թե մարդկային հոսքերի համար որոնք են նախընտրելի կարճ ու օպտիմալ ճանապարհները: Դրանից հետո […]

Նյու Յորքին հերթական փոթորիկն է մոտենում

Նյու Յորքում էվակուացիա է սկսվել` սպասվող փոթորկի կապակցությամբ, հաղորդում է “CBS News”-ը: Լոնգ Այլենդից, որը լրջորեն տուժել է “Սենդի” փոթորկից, տարեց մարդկանց 4 խնամքի կենտրոններ են էվակուացրել: Սպասվում է, որ այն ավելի թեթեւ կլինի “Սենդիից”, սակայն իշխանությունները կարծում են, որ հաստատությունները հնարավոր է` պատրաստ չլինեն նոր աղետի հարվածներին: Նրանք արդեն հիմա են պահուստային էներգագեներատորներ օգտագործում: […]

Հիշողության կորստի սկիզբը

Միջին տարիքը, երբ մարդիկ սկսում են կորցնել հիշողությունը, 57 տարեկանն է: Սակայն ըստ նոր հետազոտության` այդ գործընթացը կարող է սկսվել 30 տարեկանից: Բրիտանական ճանաչողական կայքերից մեկի անցկացրած հարցումները ցույց են տվել, որ հարցվածների շուրջ 10 տոկոսը պատասխանել է, որ սկսել է հիշողության կորուստ ունենալ 40 տարեկանից, 6 տոկոսը խոստովանել է, որ այդ գործընթացն սկսել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի