12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Հերսիկի Դավիթը արեց. Եղեգնաձորի քաղաքապետի առաջին Ամանորը /վիդեո/

Եղեգնաձորցիների խոսքով, էական չէ  թե քաղաքապետը դաշնա՞կ է, ՀՀԿ թե՞ ԲՀԿ: “Թող ժողովրդի համար գործ անի,ինչ կուսակցության ուզում ա լինի, թեկուզ սատանի կուսակցությունից”,-ասում են նրանք:

Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը  ժողովրդին հասնող տղա է:  Սա եղեգնաձորցիներն են ասում: Հետո ինչ որ, նրան Հերսիկի Դավիթ են անվանում: “Նորմալ մականունն ա, ուրիշների նման սարսափելի չի”,-ասում է եղեգնաձորցի մի պապիկ, որը չցանկացավ երեւալ կադրում: Բայց նա պատմեց քաղաքապետի մականվան պատմությունը:

Քանի որ սովետական տարիներին նրա մայրը հայտնի գործակատար է եղել, եւ մինչ օրս վաղուց չգործող խանութը կոչվում է Հերսիկի խանութ, նրան էլ ավելի լավ ճանաչելու համար մանկուց կոչել են Հերսիկի Դավիթ: “Այնպես որ արդեն լուսահոգի մայրիկի անունով ածական ունենալը վատ բան չէ “,- նշեց  Henaran.am-ի զրուցակիցը:

Թե ինչպես են Եղեգնաձորում դիմավորել Ամանորը՝ դիտեք տեսանյութում: Ի դեպ, Եղեգնաձորի կոնտրոնական եւ միջհամայնքային փողոցները ապահովվել են գիշերային լուսավորությամբ: Այս ցանկությունն արդեն կատարվել է: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ