02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բուք մարզերում

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.

Հունվարի 7-ին՝ ժամը 10.30-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքում՝ Ապարանում, Արագածում, Ախուրյանում, Թալինում, Վայքում, Լոռիում, Արթիկում, Մարալիկում, Աշոցքում, Սպիտակում, Դիլիջանում, Տաշիրում, Գավառում, Մարտունիում, Սեւանում, Հրազդանում, Կոտայքում, Սելիմի լեռնանցքում տեղում է ձյուն:

Ուժեղ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով Մարտունու եւ Եղեգնաձորի կողմից փակ են Սելիմի լեռնանցքը, Ապարան-Ալագյազ ճանապարհի Քուչակ-Ծաղկահովիտ հատվածը, Երեւան-Գյումրի ճանապարհի Լանջիկի հատվածը:

Միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին շուրջօրյա իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել ձմեռային անվադողերով:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ