19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Կապանի քաղաքապետը նաեւ քավոր է

Սուրբ Ծննդի օրը` հունվարի 6-ին, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, ընդառաջելով Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգեւորականների խնդրանքին, մեկ տարի ժամկետով ստանձնեց Աստծո տան քավորությունը` ընդունեց այն բոլոր պարտավորությունները, որ քավորն ունի եկեղեցու հանդեպ:

Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու քահան Գալուստ վարդապետ Դարբինյանը շնորհակալություն  հայտնեց Աշոտ Հայրապետյանին` իրենց խնդրանքը չմերժելու համար, նրան մաղթեց առողջություն, հաջողություններ, երջանիկ կյանք եւ բեղմնավոր աշխատանք: “Եկեղեցու քավորությունը պատիվ է, բայց միեւնույն ժամանակ մեծ ծառայություն է եւ մեծ պատասխանատվություն”,-ասաց վարդապետը:

Այնուհետեւ եկեղեցու քավորությունը ստանձնած քաղաքապետն անցավ իր պարտականությունների կատարմանը` մասնակցեց ջրի օրհնության արարողությանը, հետո սուրբ ջրով օծված խաչը ձեռքին շրջեց եկեղեցում, որը համբուրեցին հավատացյալ կապանցիները: Սուրբ խաչը տեղափոխվեց քաղաքապետի բնակարան, որտեղ 40 օր մնալուց հետո, հոգեւորականների կողմից ետ է վերադարձվելու եկեղեցի:       

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ