27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեկը կին է, մյուսը՝ կարատեիստ. նախագահական ՛՛աջաբսանդալ՛՛

Եւ այսպես, հունվարի  4-ին ժամը 18.00-ին ավարտվեց փետրվարի 18-կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրվելու ժամկետը: Մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել 15 թեկնածու: Նրանց գրանցումը կկատարվի մինչեւ հունվարի 14-ը: Ըստ ԿԸՀ-ի կայք-էջի, նախագահի թեկնածուներից մեկը 49-ամյա  Տարոն Աբրահամյանը Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահն է: Կարատեիստ թեկնածուն անկուսակցական է եւ ինքնաառաջադրվել է:  

Երկու թեկնածու ծնվել են 1970թ.-ին: Անկուսակցականներ, ոչ մի տեղ չաշխատող Մհեր Հայրապետյանն ու “Ռադիո Հայ” ՍՊԸ ժողովի նախագահ Անդրիաս Ղուկասյանը ինքնաառաջադրվել են:

Նրանցից մեկ տարով փոքր, 42-ամյա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փաստաբան Ռուբեն Այվազյանը չնայած ԲՀԿ-ական է, բայց չունի հարազատ կուսակցության “դաբրոն” եւ  ինքնաառաջադրվել է:

 “Ազատություն” կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանին  առաջարկել է “Ազատություն” կուսակցությունը: Վերջինս ՀԱԿ-ին սատարող քաղաքական ուժերից է, բայց  ՀԱԿ-ը նրան սատարելու որոշում այդպես էլ չկայացրեց: Բագրատյանը 55 տարեկան է:

 Նույն տարիքին է նաեւ “Ազգային համաձայնություն” կուսկացության նախագահ Արամ Հարությունյանը, որն իր տարբերություն Բագրատյանի ինքնաառաջադրվել է: 54-ամյա “Ժառանգություն” կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը եւս ինքնաառաջադրվել է, սակայն “Ժառանգություն”-ը նրան աջակցելու որոշում արդեն կայացրել է:

1963 թ-ին ծնված եւս երկու թեկնածու ունենք. ԼՂՀ նախկին արտգործնախարար, Հասարակական կարգով “Փախստականները եւ միջազգային իրավունքը” բարեգործական հասարակական կազմակերպության քաղաքական հարցերով խորհրդատու Արման Մելիքյանն ու Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դասախոս, Երեւանի մամուլի ազգային ակումբի ղեկավար Նարինե Մկրտչյանը: Նրանք եւս անկուսակցականներ են եւ ինքնաառաջադրվել են:

45-ամյա ոչ մի տեղ չաշխատող, անկուսակցական Ռոբերտ Ահարոնյանը նույնպես ինքնաառաջադրվել է: Այս թեկնածուից ընդամենը մեկ տարով մեծ, 46-ամյա էպոսագետ, ոչ մի տեղ չաշխատող Վարդան Սեդրակյանն անկուսակցական է եւ ինքնառաջադրվել է: Ուժերն է փորձելու նաեւ էպոսագետից տաս տարով մեծ, 56- ամյա անկուսակցական,  “Քաշաթաղ” ՀԿ նախագահ Ռոբերտ Սիմոնյանը: ՀՀԿ-ն  առաջադրել է գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Նրան սատարելու որոշում ունի կոալիցիոն գործընկեր “ Օրինաց Երկիր”  կուսակցությունը: ՀՀԿ առաջնորդը 59 տարեկան է:

Թեկնածուների շարքը լրացնում են 64-ամյա ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն ու 65-ամյա անկուսակցական թեկնածու Պավլիկ Սարգսյանը:

Ինչպես Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, առաջադրված 15 թեկնածուներից 8 մլն դրամի չափով գրավի գումարն առայժմ վճարել են 7-ը` Սերժ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Արման Մելիքյանը, Վարդան Սեդրակյանը եւ Անդրիաս Ղուկասյանը:

Մհեր Հայրապետյանը վճարել է ընդամենը 1 հազար դրամ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ